Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանն այժմ անգամ թույլ հիմք չունի, որպեսզի բանակցություններ վարի Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ Թելեգրամ-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացրել է 360 tv-ն։

«Այժմ չկա որեւէ հիմք, գոնե երերուն, որպեսզի գոնե ինչ-որ երկխոսություն վարվի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանը տեսնում է միայն երկխոսություն չվարելու եւ դրան պատրաստ չլինելու ցանկություն։

Պեսկովն ընդգծել է, որ արեւմտյան հովանավորները թույլ չեն տալիս Կիեւի վարչակարգին բանակցություններ սկսել։

«Կարելի է այսպես ասել, առանց որեւէ դիվանագիտական երկիմաստության»,- ասել է Պեսկովը։

Spread the love