Արմեն Աշոտյանն անցնում է ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով. նա Ձերբակալվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անցնում է ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով:

progressarmenia.com-ի տեղեկացավ , որ  Աշոտյանը ձերբակալվել է իր տնից եւ այժմ էլ Քննչական կոմիտեում է:

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:

Աշոտյանն այդ գործին անդրադարձել էր, նշելով, որ հաջորդն ինքն է լինելու: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Նարիմանյանին ձերբակալել էին՝ Աշոտյանի դեմ ցուցմունք տալու նպատակով:

Spread the love