Ադրբեջանի ԱԳՆ-ն հեթական նկրտումներն է հնչեցրել Հայաստանի իքնիշխան տարածքի հանդեպ

Ադրբեջանի ԱԳՆ-ն գերատեսչության մամուլի քարտուղարի միջոցով հերթական նկրտումներն է հնչեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ։

«Երեկ Լաչինի անցակետում կրակ է բացվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների ուղղությամբ, երբ երկրի ինքնիշխան տարածքում, Հաքարի կամրջի մոտ բարձրացվել է Ադրբեջանի դրոշը»,- գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից բոլորովին վերջերս, եւ հավաստիացումն այն մասին, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն է»,- նշել է Հաջիզադեն իր Թվիթերում։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները կասեցվել են ՀՀ ԱԱԾ պատասխան միջոցներով

Spread the love