Լուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրը բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը համաձայնել է կանգնեցնել Ռուսաստանի տարածքում առաջխաղացումը։ Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներ առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին կա ՄՌԿ «Վագների» հետ կապված իրավիճակի կարգավորման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքներով։

Spread the love