ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում լրագրողներին պատմել է Կրեմլի դիրքորոշման մասին Ուկրաինայում Bayraktar գործարանի կառուցման եւ «Ազով» գումարտակի գրոհայինների վերադարձի վերաբերյալ, գրել է «Газета»-ն։
Նա ասել է, որ Մոսկվան այդ հարցերի վերաբերյալ հեռախոսազրույց է վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաեւ տեղի են ունեցել «շփումներ այլ մակարդակներում»։ Կրեմլում հույս ունեն, որ թուրքական իշխանությունները պահպանում են երկխոսությունը Մոսկվայի հետ եւ կաջակցեն նրան բարձր մակարդակով, քանի որ երկրները սերտ, զարգացած եւ բազմակողմ հարաբերություններ ունեն, բայց կան որոշակի տարաձայնություններ։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն կօգտագործի իր խողովակները, որպեսզի բացատրի իր դիրքորոշումը եւ հաշվի առնի իրավիճակը տարբեր ոլորտներում հաջորդ պայմանավորվածությունների դեպքում։
Հուլիսի 9-ին Թուրքիա կատարած այցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայրենիք է վերադարձել «Ազով» գնդի հրամանատարների հետ միասին։ Ազովցիներին չվերադարձնելը Ռուսաստանի հետ գերիների փոխանակման համաձայնագրի պայմաններից մեկն էր։ Կրեմլում պայմանավորվածությունները խախտելու մեջ մեղադրել են ոչ միայն Կիեւին, այլեւ Անկարային։
Հուլիսի 10-ին Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերի նախարար Ալեքսանդր Կամիշինը տեղեկացրել է, որ երկրում սկսվել է թուրքական Bayraktar անօդաչուների արտադրության գործարանի կառուցումը։