Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ վերանայելով փոխադրավարձի փոփոխությամբ

Այսօր խորհրդարանի   տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի:

Նշվել է, որ փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Կառավարությունը:

Ըստ փոխնախարարի՝ կվերանայվի նաեւ բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել լրամշակված օրենքի նախագծին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ միասնական երթուղային ցանցերի ներդրման պիլոտային ծրագիրը , որպես այդպիսին դեռևս  2021 թվականին ներդրվեց  Կոտայքի մարզում:Կառավարության կողմից հայտարարված մրցույթում հայտ ներկայացրեց մասնակցել  հիշյալ մրցույթից  ընդամենը 2 ամիս առաջ պետռեգիստրում գրացված ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդուն ՝ Նվեր Ծառուկյանին 100 %  բաժնեմաս պատկանող« Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն:Ի դեպ  նախկին փոխադրավարձերի համեմատ ընկերությունը մրցույթը շահեց  համեմատած բարձր ՝  կախված երթուղուց նվազագույնը շուրջ 150 % և ավելի բարձր գնով, որի հետ կապված եղան դժգոհություններ,  բողոքներ և  ձևավորվեց քաղաքացիական նախաձեռնող ակտիվ ՀԿ, սակայն դրանից հետո մի նոր մրցույթ հայտարարվեց Արարատի մարզը սպասարկող երթուղու համար և ահա այստեղ ևս կառավարությունը  խնդիրներից չկարողացավ խուսափել՝ շուրջ 25 տարի մարզի( երթուղիները) սպասարկող  «Լիգա» ՍՊԸ-ն մասնակցելով մրցույթին պահանջված բոլոր նորմատիվ-պահանջներին  համապատասխան ՝ ինչպես նշում են ընկերության պատասխանատուները , սակայն մրցույթը շահեց նորելուկ դեռևս  չձևավորված ընկերություն, որը ներկայացված փաստաթղթերից բացի ոչինչ չուներ (փոխադրամիջոցներ՝ ավտոբուսներ, ավտոպարկ և այլն) միայն անհավանական ցածր փոխադրավարձ էր  առաջարկել փաթեթով և այդ փաստի հիմքով շահեց և մինչ այս պահը պարտավորությունը չկատարեց, « իբր» պետք է 6 ամսվա ընթացքում ավտոբուսներ կներդնի, սակայն  երկու անգամ հետաձգված ժամանակացույցն էլ տապալելով խանգարեց մասնակից մյուս ընկերության և քաղաքացիների շահերն ու իրավունքները անկատար թողնելով պարտավորությունները:

Մենք պատրաստվում ենք հարցում ուղարկել  ՀՀ ՏԵԿ նախարարություն որոշ հարցերի պարզաբանման նպատակով:

Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love