Օրերս «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» /« Progressivearmenia» քաղաքացիական նախաձեռնության ԱՄՆ գրասենյակում տեղի է ունեցել սփյուռքի մտահոգ քաղաքացիների հանդիպում քննարկում, որին մասնակցել են նաև տեղի հայ հայտնի գործարարներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ հանդիպումը նախաձեռնվել է քաղաքացիական նախաձեռնության ակտիվի շնորհիվ իսկ հավաքի պատճառը Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին սահմանների դրության և շրջափակված Արցախի խնդիրներն է եղել:
Նախաձեռնության հրավիրած մասնակիցներն անկախ հայաստանյան ներկայիս քաղաքական դրությունից և տարբեր վայրիվերումներից իրենց մասնակցությունն են հայտնել , որ տեր կանգնեն ծավալվող խնդիրներից տուժած մեր հայրենակիցներին այդ թվում Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում ապրող նախկին Արցախի հանրապետության մեր հայրենակիցներին: Հիշեցնենք , որ քաղաքացիական նախաձեռնությունը 2020 թվականի պատերազմից հետո տուժած քաղաքացիներին և մեր երկրի ահմանները պաշտպանող սահմանապահներին և դիրքերում անհրաժեշտ կահավորման նպատակով հաճախ է միջոցներ տրամադրել (ֆինանսավորել):
Մեզ հասած տեղեկությունների համաձայն սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ադրբեջանաթուրքական տանդեմի Արցախի շուրջ ծավալվող առավելապաշտական ոտնձգություններին, նրա նկատմամբ պատերազմի վերսկսման հոխորտանքների և սպառնալիքներին ընդառաջ միավորվել և «տիրոջ» իրավունքով մասնակցել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և (կոլապսից) լուծումներ առաջարկել, ստեղծելով նոր իրավիճակի և փոփոխության կառավարման հնարավորություն:Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ավելի քան պատրաստակամություն և ակտիվություն են ցուցաբերում և անհրաժեշտ է նրանց ներուժն գեներացնել այնպիսի քաղաքացիական նախաձեռնություն , որն ապաքաղաքականացված է և նրա միակ նպատակը հայրենիք –սփյուռք ուժերի միավորումն է հանուն հայրենիքի առաջընթացի: Պետք է Արցախի մեր ազգաբնկչությունը հայաթափման և սպառնալիքների վտանգից դուրս բերելու նպատակով միասնական լինել , իսկ ուժերը գեներացնելու և համախմբվելու ջանքեր: Վերոհիշյալ միջոցառման մասին տեղեկուստանալու նպատակով մենք կապ հաստատեցինք «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» նախաձեռնության՝ ղեկավար ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ, ով մեր հարցմանը ի պատասխան հավաքի հետ կապված հաստատեց , սակայն մանրամասները ՝խոստացավ ավելի ուշ ներկայացնել:
Սեփական լրատվություն