Եվս մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի հատվածում. ՀՀ ՊՆ

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Հայաստանի ՊՆ-ից  progressarmenia.com-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Առավոտյան ՊՆ–ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել է զինծառայող Ե. Խ.–ն։

Spread the love