Բլինքենը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում տեղադրել է գրառում, որով անդրադարձել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:

«Երեկ ես խոսեցի Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին»,- գրել է Բլինքենը:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը:

«Ես դրան աջակցելուն հավատարիմ եմ մնում», – գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

 

Spread the love