Ասկերանի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել. ԱՀ ՆԳՆ

ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել եւս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները  հումանիտար օգնություն են տեղափոխում։

ԱՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որեւէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել եւս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։

Նախարարությունը միաժամանակ կո’չ է անում,  տուրք չտալ չճշտված տեղեկություններին եւ զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի եւ հարակից բնակավայրերի անցուդարձը»,- ասվում է հայտարարությունում։

Spread the love