Ալիևը վստահեցրել է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, նման միտում Բաքուն չունի. Իրանի արտգործնախարար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այն վստահությունն է տվել  Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ միտում չունի այդ միջանցքը ստեղծի, կամ արգելքներ ստեղծի ՀՀ-ի համար այդ առումով: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

«Մենք էլ մեր Հայաստանի մեր գործընկերներ հետ խոսեցինք, որ երբեք չեն ցանկացել փակել Ադրբեջան- Նախիջեւան հաղորդակցական միջոցը»,- ասաց նա:

Իրանի արտգործնախարարը նշեց, որ Իրանի եւ ՀՀ միջեւ համագործակցության մասին են խոսել, եւ հայտնեց, որ բաերբախտաբար վերջին մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, սակայն ավելի անելու ներուժ կա:

«Մենք լուրջ ենք տրամադրված մեկ միլիարդ դոլարանոց առեւտրափոխանակման հարցին եւ հաջորդ փուլում ցանկանում ենք հասնել 3 միլիարդի  առեւտրափոխանակման»,-ասաց նա:

 

Spread the love