ՆՈՐԱՇԵՆՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱԿՈԹՈՂ , ՆՎԻՐՎԱԾ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր  Արարատի մարզի Նորաշեն համայնքում բացվեց   հուշակոթող-պուրակ   նվիրված  2020 թվականի 44 օրյա պատերազմի  զոհերի հիշատակին,  մասնավորապես  գյուղի զոհված զինվորներին:

  ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ  ԵՎ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ովքեր  լինելով  հայրենասեր և նվիրումով լեցուն  Նորաշենցի հայորդիներ,   սեպտեմբերի 27-ին  սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից  եղել են մարտի թեժ վայրերում և իրենց  կյանքն անմահացրել հանուն հայրենիքի:

   Հիշատակի միջոցառմանը  ներկա էին շատ հյուրեր մասնավորապես ՝  Արտաշատ  խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը,  Արթուր Մկրտչյանը , համայնքապետեր, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը  հանձնելու  անմահ զինվորներին և նրանց հարազատներին:

Համայնքապետ  Կ. Մկրտչյանը  օրվա ոգեշնչման խորհրդի հետ կապված  ասաց,-« Շնորհակալ եմ Նորաշեն համայքի ազգաբնակչությանը նման նախաձեռնություն իրականացնելու համար:Մեր  ամենօրյա կյանքում այնպես պետք է ապրենք , որ մեր հերոսների թափված արյանը  արժանի լինենք ապրելու : Մեր տարածաշրջանում  շատ են արժևորում մեր հերոսների  սխարնքները և անմնացորդ նվիրումը, մեր ժողոովուրդը տարբեր համայնքներում ունի  նմանատիպ կոթողներ,  անվանակոչված դասարաններ մեր եղբայրների  անուններն անմահացնելով, որը շատ ողջունելի է: Փառք մեր հերոս տղաներին խաղաղություն մեր  հայրենիքին» :

Իսկ Նորաշեն համայնքի ղեկավարի տեղակալ, նորընտիր ավագանի՝  Էդուարդ Չոբանյանն էլ իր հերթին օրվա հետ կապված շարունակեց,-«Ինձ համար այսօրվա միջոցառումը  ունի մեծ խորհուրդ  նվիրված մեր հայ զինվորների,  եղբայրների հուշակոթողի բացմանը: Մենք  այլևս  ունենք մի սրբավայր-պուրակ , որտեղ մենք և մեր  գալիք  սերունդները գլուխ խոնարհելու  սրբավայր ունեն, մեր համայնքի ազգաբնակչությունը   ունի  հիշատակի խաչ , որը խորհուրդ է նաև համերաշխության , համախմբվածության  և զգոնության: Մեր ուժը միասնության  մեջ է և Հարութ Կիրակոսյանը  և Վարդանյան Սերոբը,  իրենց կյանքը տվել են հանուն այդ գաղափարի:Համոզված եմ , որ նրանք  իրենց  թափված   արյունը  տվել են հանուն խաղաղության և միասնության :  ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ»:

Հիշեցնենք՝ հուշակոթող-պուրակի կառուցման նախաձեռնությունը և գաղափարը Նորաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանինն է, ով համախմբել է ազգաբանկչությանը և միասնական ուժերով կառուցել անմահների պուրակը:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ  

Spread the love