
Ինչպես տեղեկացնում է Focus պարբերականը, աղիների լորձաթաղանթում կենտրոնացած է մարդու իմունային համակարգի մոտ 70 տոկոսը, ուստի մանրէներն այնտեղից օգտակար սննուդ ստանալու կարիք ունեն։ Մանրէներն աղիներում, մասնագետի խոսքով, փոխգործակցում են նյարդային եւ իմունային համակարգերի հետ»,- ավելացրել է նա։
Մարսողական համակարգի վրա բացասական ազդեցություն են գործում այնպիսի մթերքներ, ինչպիսին են շաքարը, ապխտած, ծխահարված եւ մշակված երշիկեղենը։
«Մանրէներն արագ տրոհում են շաքարը, եւ դրանց բազմացման պրոցեսը էականորեն արագանում է։ Երշիկեղենի մշակման ժամանակ ի հայտ են գալիս քաղցկեղածինններ, եւ այդ մթերքների հաճախակի օգտագործման դեպքում բարձրանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը»,- ասել է բժիշկը։