ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ , ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ը՝ «Զրույց » թերթի հետ համատեղ շարունակում են հանդիպումները հայրենական արտադողներին, ծանոթանալով նրանց ձեռքբերումներին և բացթողումներին:Արարատի մարզում  ինչպես գիտենք գյուղացիները խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերման խնդիրներ ունեն , որի հետ կապված կառավարությունը մի շարք առաջարկություններ և միջոցառումներ է իրականացրել մինչև անգամ սուբսիդավորել է  գործարաններին խաղողի  մթերման նպատակով, սակայն նախորդ տարիների հետագիծը ցույց տվեց , որ գյուղացիները դժգոհել և  բողոքել են որոշ գործարանների տնօրինություններից, ովեքեր ոչ պատշաճ կերպով են իրականացրել, գումարներ են շորթել և տարբեր մեքենայությունների միջոցով գյուղացիներին խաբել:Սակայն այգեգործների հետ մենք ևս ունեցանք հանդիպումներ և այս ֆոնին պարզվեց, որ կան գյուղացիների հետ  պատշաճ կերպով  աշխատող գործարաններ: Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չլինի՝ Արարատի մարզի  Նորաշեն, Այգեստան, Մասիս,  Ազատավան գյուղական բնակավայրերի մի շարք  այգետերերից   լսեցինք, որ տարածաշրջանի ամենապատասխանատուն՝ Այգեստանում գործող ՝« Պռոշյանի»կոնյակի և պահածոների գործարանի մասնաճյուղն է՝  ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ գլխավորությամբ:«Յուրաքանչյուր տարի  խաղողի ընդունման պայմանգիր ենք կնքում և  հանձնում ենք գործարանին շուկայական  գներով, հերթեր չեն գոյանում , որ խաղողը հյութաքամ լինի ու հերթն առաջ տալու համար էլ ուրիշ  գործարանների նման փող (կաշառք ) չեն վերցնեն գյուղացիներից: Առաքելյանը շատ ուշադիր է և գյուղացիների կողքին կանգնած , նա իրեն թույլ չի տա , որ անգամ թեթև խնդիրներ առաջացնեն մեր համար:Չնայած, որ այս տարի  մյուս գործարանների ձենը չի լսվում խաղողը կը՞նդունեն թե չէ, բայց «Պռոշյանի» գործարանն առաջինն է , որ մեզանից մթերման պայմանգրերը նախորդ տարիների նման կապեց ու այդ մասին կցանկանամ , որ տեղեկանա  մեր մարզպետը, կառավարությունը, իսկ մյուս գործարանների տնօրենները թող  մեծահոգի լինեն և գյուղացու դրության մեջ մտնեն ,լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն փող վերցնելու նպատակով՝ այլ թող   Առաքելյանի նման  խելացի կերպով կարողանան բերքը մթերել և ժամանակին գումարն էլ վճարեն»,-մեզ հետ զրույցում պատմեց խաղողագործ Հասմիկ  Մաթևոսյանը:

Մեր  հանդիպումների շրջանակներում  հերթական անգամ   հանդիպեցինք  Արարատի մարզի Այգեստան գյուղում գործող «Պռոշյանի» կոնյակի գործարանի մասնաճյուղի տնօրեն՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:Ում հետ զրուցեցինք առաջիկա գործարանի վերազինման, մասնաճյուղի ձեռքբերումների և մթերումների ընթացքի շուրջ:

Պարոն Առաքելյան , ո՞րն է Ձեր  հաջողության գրավականը, որ կարողանում եք  գյուղացիների  բերքը մթերել և  համերաշխ աշխատել նրանց հետ:

-Ա՛յո  Ճիշտ նկատեցիք , մթերումը   բարդ պրոցես է դարձել մի շարք դրդապատճառներով:Հաշվի առնելով տնտեսական, ոչ շահավետ որոշ փոփոխություններր , աշխարհաքաղաքական այս ֆոնին դրամ-ռուբլի տարադրամի կուրսի փոփոխություններն և այլ հանգամանքներ, սակայն մենք կարողանում ենք մեր գյուղացիների հետ աշխատել հնարավորինս պարզ և պարտաճանաչ, որ մեր գյուղացիների բերքն իրացնելուց բացի , վերազինենք գործարանը նոր և ժամանակակից հոսքագծերեվ, որոնց աշխատանքը կարգավորում է բերքի  արագ և առանց կորուստների մթերման գործընթացը, խթանելով հերթականության մթերման նորմալ ընթացքին:

Ի՞նչ պայմաններով եք  խաղողագործների հետ պայամնագրեր կնքում և ե՞րբ է սկսվել այդ գործընթացը:

-Խաղողի մթերման ծավալները  2023 թվականին ճիշտ ժամանակին նախատեսված կարգով գյուղացիների հետ կնքված  պայամնագրերի չափով   իրականացրեցինք մթերումը:Ընթացիկ տարում  խաղողագործների հետ պայմանագրերը սկսել ենք կնքել դեռևս հուլիսի 17-ից սկսած, ակտիվությունը մեծ է օրեկան 30-40 պայմանգիր ենք կնքել:Ինչպես նախորդ տարի այս տարի ևս  տեխնիկական խաղողի (սև) տեսակը կիլոգրամն ըստ պայամանագրի ընդունում ենք  120-150 դրամով:Իսկ գյուղացիների դժգոհությունները միշտ էլ եղել են, սակայն  դրանք հաճախ լինում են  սուբյեկտիվ պատճառներով, բայց ամեն դեպքում մեր գործարանի հետ կապ չեն ունեցել  հատկապես այն դժգոհությունները , որոնք վերաբերվում են սակագնին կամ մթերման ծավալներին:Երբևէ գյուղացիների հետ վերոհիշյալ թեմաների հետ կապված խնդիրեր չեն առաջացել և այս տարի ևս սպասվում է  խաղողի մթերման և  ծավալների անխափան ընդունում և ժամանակին վճարում, կարծում եմ, որ սա մեր ավանդույթը դարձած գործելակերպն է, որն էլ տարածաշրջանում դարձել է մեր հաջողության և առաջընթացի գրավականը:

 

Պարոն Առաքելյան  Դուք երկար տարիներ  ղեկավարում եք գործարանը , ի՞նչ առաջընթաց է նկատվում մասնաճյուղում տեխնիկական վերազինման հետ կապված( ժամանակակից հոսքագծեր):

-Մենք ժամանակի ընթացքում պարբերաբար ըստ անհրաժեշտության  վերազինում ենք  գործարանը: Այդ տրամաբանության մեջ նախորդ տարի մենք հերթական անգամ ձեռք բերեցինք մեր գործարանի համար խաղողի մթերման համար ժամանակակից եվրոպական ստանդարտներին համապատասխան երեք նոր հոսքագծեր, որը նոր հնարավորություն է տալիս որակյալ կերպով խաղողը մթերելու համար, կորուստները  հասցնելով նվազագույնի, իսկ հյութը՝ առանց կորուստների ընդունել գյուղացիներից: Ընթացիկ տարում նոր ձեռքբերումների թիվը չի սահմանափակվում թվարկվածով, այս անգամ ներդրում կատարեցինք նաև կաթիլային ոռոգման համակարգում, որը կապահովի ավելի քան 5 հա. խաղողի նոր  այգիների հիմնելու  համար ոռոգման ջրի հասանելիություն:Բացի այդ ընդլայնվել է մեր աշխատողների քանակը՝ սեզոնի  բնույթով  (մթերման և այլ) պայմանավորված  ընդունել ենք  ավելի քան 20-30 հոգի , ովքեր օրավարձով  ստանում են  շուրջ 5.000-9.000 դրամ աշխատավարձ, սակայն մեր աշխատանքները նոր աշխատատեղերի ստեղծման հետ կապված ավելի ընդլայներու հեռանկարներ ունենք:

-Ինչպես գիտենք գործարանում մթերվում է նաև  բանջարեղենի և արարատյան դաշտի արևահամ  մրգերի լայն տեսականի, մթերման պայմաններ են գործել ընթացիկ տարում:

-Այո՛: Դուք ճիշտ նկատեցիք մեր մասնաճյուղը  այս տարի «Royal» պահածոների արտադրության նպատակով  մայիս –հունիս ամիսներից  սկսված գյուղացիներից մթերում է նաև պտուղ –բանջարեղենի լայն տեսականի: Ի դեպ պետք է նշեմ , որ մենք այն ձեռք ենք բերում շուկայական գներով և գյուղացիներին վճարում  ենք սահմանված կարգով ճիշտ ժամանակին:Պահածոների արտադրության տեսականին այս ընթացքում ընդլայնվել է  տասնյակներով, հաշվի առնելով  բանջարեղենային տարատեսակ պահածոների և անուշահամ  մրգերից պատրաստվող ջեմերի և մուրաբաների լայն տարբերակաները, նրանք մեծ   սպառում են գտել մեր սպառողների շրջանում: Այս  ուղղությամբ ևս պետք է արձանագրենք, որ զգալի են մեր հաջողությունները, սակայն զարգացման տեսլականը  դրված է մեր առջև և  որդեգրած տնտեսական մեր քաղաքականության տրամաբանությամբ գնում ենք  այդ ճանապարհով:

  Ի դեպ «Պռոշյան»-ի կոնյակի գործարանի  արտադրանքը հայտն է տեղական սպառողներին ինչպես նաև մեր սահմաններից դուրս :Բանն այն է, որ գինու և կոնյակի հատընտիր արտադրատեսակները  ավանդական ձևով արտադրվում են գործարանում  սակայն , այն վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, որը  կարողացել է շուրջ 30 տարի  նոր խոսք ասել արտադրության մեջ քանիոր  գործարանի արտադրամասերը  մշտապես վերազինվում են   ժամանակակից տեխնոլոգիաներով , համալրվելով  լավագույն գինեգործվարպետներով,   որը խթանել է արտադրության որակի բարձրացմանը  և այն   պահպանելով լավագույն դիրքը հայկական շուկայում: Խոսելով գործարանի ձեռքբերումների մասով անհնարին է չանդրադառնալ նրա ստեղծման պատմությանը ՝ 1995թվականին ընկերներ Արմեն Գասպարյանն ու Էդուարդ Չոբանյանը ձեռք բերեցին Պռոշյան գյուղում գտնվող, սովետական տարիներից մնացած փոքր գործարան ու այնտեղ հիմնեցին փրփրուն գինիների արտադրություն: Արդեն 2 տարի անց գործարանը բավականին զարգացում էր ապրել՝ ընդլայնելով արտադրվող տեսականին, այդ թվում՝ նռան գինիներ, օղի, շամպայն, կոնյակ: Սկսած 2001թվականից գործարանն սկսում է իր արտադրանքն արտահանել մի շարք երկրներ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, Գերմանիա և այլն:

2006 թվականին Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում  բացվեց Պռոշյանի կոնյակի գործարանի նոր արտադրամասը, որն արդեն երկար տարիներ ղեկավարում է ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ , ով ամենօրյա իր գործունեությամբ նպաստում  և խթանում  է գործարանի հիմնադիրների նպատակները , ապահովելով  արտադրությունների ճիշտ կազմակերպումը՝ և նրա  զարգացման տեսլականը: Նա  գյուղացիների հետ միաժամանակ ստեղծել է այնպիսի   վստահելի  գործընկերային փոխհարաբերություններ , որ վերջիններս  ցանկանում են   իրենց բերքը հանձնել  «Պռոշյանի» մասնաճյուղին, այդ մասին փաստում են գյուղացիների խոսքերն  ու գոհունակություններ:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Spread the love