Վեդի խոշորացված համայնքի Տափերական բնակավայրը (համայնք) մարզի զարգացող բնակավայրերից է : Վերջին շրջանում իրականացվող համայնքային նշանակության ծրագրերին ընդառաջ համայնքը դեռևս տարիներ առաջ ստեղծել էր իր ենթակառուցվածքները և այնպիսի միջավայր , որը հետագայում կարող էր զարգացնել տնտեսական և համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքներ:Դրա հետ կապված այսօր Վեդու տարածաշրջանի բնակավայրերի շարքում իր առանցաքային տեղն է զբաղեցնում Տափերականը: Առաջիկա անելիքների, կառավարության սուբվենցիոն ծրագրերի շուրջ զրուցեցինք համայնքի (նախկին) ղեկավար , սպորտի վարպետ և Տափերական բնակավայրի ներկայիս վարչական ղեկավար՝ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ :
-Պարոն Խաչատրյան Տափերական համայնքում ընթացիկ տարում կառավարության սուբվենցիոն ծրագրով համայնքային նշանակութայն ի՞նչ ծրագրեր է իրականացվել:
-Տափերականը եղել է տարածաշրջանի զարգացող համայանքներից (բնակավայր) մեկը, որն ունի բազմաբնակարաններ, գործարան, արտադրամասեր, մանկապարտեզ և այլն:Եվ համայնքը պետք է նպաստավոր միջավայր և պայմաններ ստեղծի ենթակառուցվածքների և բնակավայրի զարգացման համար:Այս ամենը պետք է դիտարկենք ավելի խորքային և դինամիկ տրամաբանության մեջ, դրա համար 2023 թվականի, ընթացիկ տարում հաստատված և իրականացվող ծրագրերից գլխավորը մնում է Տափերականի մանկապարտեզի աշխատանքները: Ինչպես գիտեք գյուղի երկհարկանի մանկապարտեզը մինչ համայնքների խոշորացումը դեռևս մեր ժամանակ ենթարկվել է բարեկարգման (տանիք և այլն), որը այսօր իր գիրկն է բերում համայնքի փոքրիկներին, որը գործում է4 խմբով:Սակայն կառավարության սուբվենցիոն ծրագրով հաստատվել նախատեսվում է մանկապարտեզի մեկ հարկանի մասնաշենքը ևս կպիտալ վերանորոգել , որից հետո այն կարող է ընդունել ևս 2 խումբ երխաների:Ունենալով ժամանակակից չափորոշիչնեով կառույց, մեր գյուղի փոքրիկների համար որին երկար ենք սպասել:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նախատեսվում է նաև գյուղում իրականացնել 10 կմ բետոնապատ կիսախողովակների տեղադրումը, որը նախատեսված է ոռոգման ջրի ներքին ցանցի բարեփոխման համար, սակայն այս ծրագրը շարունակական է՝ 2024 թվականին նույնպես նախատեսվում է 10 կմ բետոնապատ կիսախողովակների տեղադրումը ոռոգման համակարգը խթանելու նպատակով :Բացի այդ իրականացնում ենք գյուղի 4 փողոցների կոյուղագծերի անցկացում , որը լինելու է աննախադեպ աշխատանքներ մեր գյուղի ազգաբնակչության համար, կյանքի որակի բարձրացման առումով:2024թվականի սուբվենցիոն ծրագրի հայտ ենք ներկայացրել , որը հաստատվել է կապված մեր գյուղի 3 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար:
–Մինչ համայնքների խոշորացումը համայնքապետը տեղյակ էր իր բնակավայրի խնդիրներին և ավելի լավ էր ճանաչում այն խոցելի խավին, ովքեր սոցիալական աջակցության կարիք ունեին: Այսօր ի՞նչ կերպ է լուծվում այդ խնդիրները:
-Ա՛յո ճիշտ եք նկատել, նախկինում այլ էր պահանջներն ու համայնքապետի պարտավորությունները: Սակայն Վեդի խոշորացված համայնքում այսօր ևս կազմակերպված իրականացվում են թե համայնքային նշանակության խնդիրների լուծումը և թե մեր խոցելի խավին սոցիալական օգնության տրամադրման պրոցեսը:Ճիշտ է , համայնքապետ ՝ Գարիկ Սարգսյանը ջանք չի խնայում , որ օգնունյունը հասցեատիրոջը հասնի, սակայն առաջվա նման չէ , որ համայնքի տրամատդրության տակ լինի միջոցները , որ սոցիալական օգնություն տրամադրի դրա կարիքն ունեցողին, այսօր հավաքվում են դիմումները և ներկայացվում հայանքապետարան որտեղ հանձնաժողովի միջոցով որոշվում է հատկացումների հասցեատերերին կարգը փոխվել է նախկինի կարգը չի գործում:
–Կառավարությունը , որ ծրագրերեին է հավանություն տալիս է և ի՞նչպիսին է փոխհարաբերությունները ղեկավար մարմինների հետ:
-ճիշտն ասած մենք ներկայացնում ենք Տափերականի համայնքային խնդիրները ավագանին քննարկում և համայնքապետի հավանության դեպքում ներկայցվում է կառավարություն: Եվ այս ընթացքում ներկայացրած բոլոր խնդիրները գտել են իրենց լուծումները: Համայնքը 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով ներկայացրել և հաստատվել է` Խանջյան փողոցի շուրջ 1 կմ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը:Իսկ Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը մշտապես մեր կողքին է և մտահոգ բնակավայրերի խնդիրներով: Մենք ունենք գործընկերային և շատ դրական փոխհարաբերություններ , որը մեզ օգնում է միասնական ընդհանուր ուժերով համայնքը զարգացնելուն:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի