Կառավարության որոշմամբ` Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն Posted on January 4, 2022January 4, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։«Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով»,– նշվում է որոշման մեջ:Նշենք, որ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: Post Views: 34 Spread the love