«Մեծ աշխատանքներին ընդառաջ , որը շարունակական է լինելու հնգամյա զարգացման ծրագրով». ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ (ֆոտոշարք)

Վերջերս  ` hոկտեմբերի  29-ին  կայացավ (ՏԻՄ )Վերին Դվին համայնքի ղեկավարի ընտրություններըայն ինտրիգներով և լարվածությամբ պակաս  հետաքրքիր  չէր քան  ասորական մեկ այլ՝ Արզնի համայնքում տեղի ուենցող ընտրությունները: Սակայն ընտրությունների արդյունքները   բավականաչափ խոսուն էր, քան Արզնիում տեղի ունեցածը:

 Հիշեցնենք՝  ըստ ԿԸՀ  տվյալների  Վերին Դվինում  ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 1.545: Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 1.545,  ընտրողների ընդհանուր թիվը1552, իսկ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 818: Երկու թեկնածուներից մեկը 42 ձայն՝  մյուսը ՝131,  իսկ գործող համայնքի ղեկավար և առաջադրված թեկնածու ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՆ  614 ձայներ: Հետընտրական վերլուծության, հաջողության  գրավականի  և առաջիկա աշխատանքների շուրջ զրուցեցինք  վերընտրված համայնքապետ  ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ ՀԵՏ:

 

-Տիկին  Պետրովա  , ո՞րն է Ձեր հաջողության գրավականը , որ ազգաբնակչությունը կրկին իր քվեն վստահեց Ձեզ:

 

-Գիտեք նախ  առիթից օգտվելով  ցանկանում եմ իմ շնորհակալական խոսքը ուղղել իմ համագյուղացիներին , ովքեր հերթական անգամ վստահեցին ինձ իմ անցած ուղղուն և համայնքային նշանակության իմ կատարած աշխատանքներին:  Եվս հինգ տարի ես պատրաստ եմ կանգնել  ձեր կողքին,լուծել  համայնքի և իմ ազգաբնակչության  հուզող բոլոր հարցերը: Երկարամյա միասնական աշխատանքի շնորհիվ տարեց – տարի զարգացրել և շենացրել ենք համայնքը: Հավատացած եմ և լիահույս ,որ մեր միասնական կուռ համայնքը ևս առաջիկա հինգ տարիների ընթացքում միմիանց աջակցելով, թերությունները վեր հանելով կանի ամեն հնարավորն  արժանապատիվ և բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Իսկ Վերին Դվինին  իմ  սիրելի  ժողովրդին ծառայելն  մեծ պատասխանատվություն է և պատիվ , որը փոխըմբռման արդյունքում կարծում եմ ստացվել է, որին կարելի է անվանել նաև հաջողության  գրավական:

Նախորդ տարիներին  համայնքայն  ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել, որը բարեփոխել է գյուղը:

– Վերին Դվինը  ինչպես գիտեք մարզի միակ  ազգային փոփքրամասնությունը պահպանող  համայնքն է, որը միաժամանակ  չի խոշորացել և  նախորդ տարիներին կարողացել ենք  միասին  կառուցել այնպիսի կուռ համայնք , որը  ենթակառուցվածքների առումով ապահով է և բարելավել է իր դիրքերը մարզի մյուս համայնքների շարքում: Հատկանշական է մի քանի ձեռքբերումներ  մեզ համար, որը խթանել է համայաքի  զարգացման շղթան՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրը , որը  այլևս  լուծվել է՝ ամբողջ համայնքը ներառյալ նորաստեղծ թաղամասերը  այսօր  100  տոկոսով ապահովված է (կապույտ վառելիքով): Հպարտորեն պետք է նշել, որ այն լուծվեց համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպանման համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:Բացի այդ պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:Մեր  համայնքում գործում է հրաշալի մանկապարտեզ, որը վերանորոգվել է «ԱՍԻՐՈ» ՝ միջազգային ասորական  միության կողմից, հիմնադրամի ներդրումային  շրջանակներում կառուցման  հիմնարկեքն է մեկնարկվել գյուղի սգո և հանդիսությունների սրահները: Մեր համգործակցությունը շարունակական է լինելու  փոխվստահության  շրջանակներում և հանուն մեր ասորական համայանքի և նրա ազգաբնակչության բարօրրության:

-Տիկին Պետրովա  ի՞նչպես  եք գործակցում կառավարություն համայնք շրջանակներում:

 

– Գիտեք մենք  համագործակցում ենք   պետական և այլ գերատեսչությունների հետ   ցանկանում եմ կրկին  առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը,  ինչպես նաև  Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին մշտապես մեր կողքին լինելու և աջակցության համար:Ինչպես գիտեք մարզում միակ  կին համայնքի ղեկավարն եմ, սակայն  այդ փաստն ինձ ավելի  պատասխանատու  է դարձրել բոլոր  խնդիրները  և համայնքային նշանակության  մարտահրավերներին   դիմագրավելու առումով: Ես  միշտ ասում եմ, որ  կին ղեկավարն  ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած  ոլորտում,   իսկ վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյանի այցը մեր համայնք նշանավորվեց մեծ  ուշադրությամբ , որի համար շնորհակալ ենք և միաժամանակ  կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում   համաֆինանսավորման  չափաբաժինը փոփոխվել է  ի նպաստ  ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների , որը կարծում եմ     շատ դրական   խթան  է  հանդիսնալու  մեր համայնքի  խնդիրները  լուծելու  գործում:

 – Ո՞րն է լինելու Ձեր հետագա աշխատանքների զարգացման հնգամյա ծրագրերը:

-Համայնքը մշտապես զարգացման , բարեկարգման և նոր ծրագրերի իրականացման փուլերում է:  Եվ քանի-որ տարին մոտենում է ավարտին պետք է նշեմ , որ մեր առջև դրված բոլոր ծրագրերը  2023 թվականի հետ կապված, բոլորն իրականացրել ենք: Կշարունակվեն ընթացիկ աշխատանքներն ըստ նախատեսված ծրագրի:Սակայն մեր ավագանու և ազգաբնակչությանն է ներկայացվել Վերին Դվին համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, որում ներառված է  մի շարք  դրույթներ:

Սակայն համայնքի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրից կցանկանամ առանձնացնել մի քանիսը , մասնավորապես՝ գյուղի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների  ընդգրկումն  հնգամյա ծրագրով առաջնահերթությունից ելնելով: Խմելու ջրագծերի հիմնանորոգումը, ոռոգման ջրագծերի (նավարկում ) մասնակի հիմնանորոգում, տուրիզմի զարգացում , որին զուգահեռ նոր ենթակառուցվածքների ստեղծում, գյուղատնտեսության զարգացում ՝  ոլորտը խթանելու նպատակով կձեռնարկվեն  նոր մոտեցումներ  թե՛ ոռոգման ջրի սանելիության ամրապնդումը,  թե՛  չրանոցներ ստեղծումը և թե՛ նոր սառնարանային տնտեսությունների հիմնումը, որը  զարկ կտա  այդ ճյուղի  ավելի շահեկան վիճակի ամրապնդմանը: Ի դեպ Արարատի տարածաշրջանում արդեն իսկ գործում է ամենամեծ սառնարանային տնտեսությունը, որը  հիմադրվել է մեր գյուղում և մթերում է ինչպես մեր գյուղացիների պտուղ բանջարեղենը այնպես էլ  մյուս տարածաշրջաններից, որը վառ օրինակ է մեր համայնքի զարգացման հեռանկարային ճյուղի համար:

 

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Spread the love