Գարիկ Սարգսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից եւ նշանակվել Վեդիի համայնքապետի ԺՊ Posted on January 5, 2022January 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: Post Views: 32 Spread the love