«Ուզում ենք համերաշխություն լինի». ինչո՞ւ այսօր չկայացավ Փարաքարի ավագանու նիստը եւ չընտրվեց համայնքապետ Posted on January 5, 2022January 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Համայնքը չի կարող կառավարվել, եթե ավագանիում կա կոնֆլիկտը, եթե խմբակցություններից մեկը բոյկոտում է, մեկը չի ներկայանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ավագնիում ստեղծված իրավիճակին:«Այստեղ երեք կողմ գոյություն ունի, եթե համաձայնության չկն, այլ լուծում գոյություն ունի՝ նոր ընտրություններ»,-ասաց նա:Հարցին, թե ինչու այսօր ժամը 10-ին նշանակված ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է համայնքի ղեկավար ընտրվեր, չկայացավ, թեեւ ավագանու 21 անդամներից 11-ը ներկա էին, նա պատասխանեց. ««Ապրելու երկիր» խմբակցությունը չէր եկել, այսինքն 11 հոգով պետք է նիստը կայանար, ինչը նշանակում է, որ խնդիրը չի հաղթահարվում, կոնֆլիկտ է լինում: Երկրորդ, իրավիճակը համայնքում կարիք ունի հանդարտեցման: Ավագանու հաջորդ նիստին շատ հնարավոր է, որ 21 անդամներն էլ մասնակցեն եւ հենց Դավիթ Մինասյանն էլ ընտրվի: Այսինքն այս ամենը զուտ համայնքում համերաշխ իրավիճակ ստեղծելու համար է: Այսօրվա ընթացքում կհանդիպեն, կխոսեն, եւ կախված դրա արդյունքներից վաղը կամ մյուս օրը ավագանու նիստ կհրավիրվի»,-ասաց Երիցյանը՝ հավելելով, որ նիստը հրավիրում է աշխատակազմը:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր՝ հունվարի 5-ին իր անդրանիկ նիստն էր հրավիրել, օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, սակայն նիստը չկայացավ, քանի որ «Ապրելու երկիր» խմաբցկությունը չէր ներկայացել:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։ Post Views: 32 Spread the love