Վերոհիշյալ շրջանակներում ՝ տարին ամփոփեց (HVG) «Համբարձումյաններ» ՍՊԸ շինարարական պարագաների մատակարարմամբ և խորհրդատվությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Գագիկ Համբարձումյանը: Ով մասնավորապես նշեց , որ կազմակերպությունը սկիզբ է առել ընդամենը մի քանի քառակուսի մակերես ունեցող տարածքի վրա , բայց այսօր դարձել է մի քանի հազար քառակուսի, ուստի տնօրենն անդրադարձավ կազմակերպության ձեռքբերումներին ու առաջիկա անելիքներին:
-Պարոն Համբարձումյան պատմեք խնդրեմ ե՞րբ է հիմնադրվել այն և ի՞նչով է տարբերվում նմանատիպ մյուս կազմակերպություններից:
– 1996 թվականին հիմնադրեցինք շինարարական պարագաների ներկրմամբ զբաղվող մեր կազմակերպությունը Արտաշատի տարածաշրջանում , բոլորովին նոր մի մոտեցում՝ այն է շինարարական աշխատանքների համար նախատեսված ամեն ինչ: Յուրաքանչյուր մանրունք մենք ներկրեցինք և ժամանակի ընթացքում մենք ընդլայնեցինք շարջանակները: Իսկ թե ի՞նչով է առանձնանում մեր կազմակերպությունը մյուսներից՝ դա հեշտ չէ մեկ բառով ասել :Իմ կարծիքով այսօր շատ առավելություններ ունենք , սակայն ես ցանկանում եմ առանձնացնել մեկը՝ շարունակաբար մեր մասնագետ-խորհրդատուների վերապատրաստումը համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր շինտեխնիկայի և պրեպարատների ծանոթության և գործածման ծրագրերում, որոնք նպաստում են մասնագիտական զարգացմանը, որն էլ խթանում է ժամանակակից բոլոր նյութերի և տեխնիկաների տարրերի լիարժեք տիրապետման առանձնահատկությունների գործածամանը շինարարական բոլոր մարտահրավերներին:
-Այսօր ի՞նչ պրոֆիլ ունի « Համբարձումյաններ» կազմակերպությունը:
-Գիտեք մեր գործունեությունը ինչպես արդեն ասացի սկսելե նք 1996 թվականին երբ դեռ նոր էր Խորհրդային կարգերը փլուզվել և անցումային այդ բարդ շրջանում շինանյութի մեծ դեֆիցիտ կար: Մենք սկսեցինք ներկրել նոր և ժամանակի պահանջները բավարարող ապրանքատեսակներ իսկ այս տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է եղել ՝ այսօր արդեն մանրածախ և մեծածախ շինարարական պարագաներից բացի ներկրում ենք կենցաղային ինչպես նաև գրենական պիտույքների լայն տեսականիներ:
Մեր ձեռքբերումները զգալի են ,որն էլ խթանել է մեր գործուներության ընդլայնմանը, այդ թվում ապրանքների տեսականիների ներկայացման ճիշտ եղանակ , պատրաստման մակարդակի բարձրացում, վաճառքի սրահների ավելացում, որն էլ նպաստում է մեր սպառողների թվի ավելացումը հատկապես աշխարհագրական տարբեր վայրերից ՝ Վեդիից , Արարատից մինչև մայրաքաղաք:
-Ի՞նչպես կբացատրեք Ձեր հաջողության գրավականը:
-Ազնիվ աշխատանք, լավ կադրերի ընտորթյու, սպառողին ճիշտ բացատրաու և խորհրդատվություն, մանավանդ այսօր ինչպես , որ ասացի ինտենսիվ դինամիկ կերպով առաջ է փոփոխություն շարժվում ոլորտները , մեր հաջողության գրավականը դրա մեջ է :
– Արդյո՞ք համագործակցում եք տարածաշրջանի ենթակառուցվածքների կառույցների հետ:
-Ա՛յո: Արտաշատի համաքապետարանի և նրա ենթակառուցվածքների (մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ և այլն) հետ արդեն երկար տարիներ է , որ մատակարարում ենք շինանյութ , տեխ.պարագաներ, ծառայություններ և այլ պիտույքներ : Մասնակցում ենք մրցույթների և արդեն ինչպես հասկացաք մենք համագործակցում ենք շատ երկար և բոլոր ժամանակներ համանյքապետերի հետ:
-Պարոն Համբարձումյան ի՞նչպես եք պատկերացնում Արտաշատ խոշորացված համայնքի ազդեցությունը Ձեր բիզնեսի վրա և նոր համայնքապետի հետ տեսնու՞մ եք նոր ճանապարհներ:
-Իհարկե տեսնում ենք լավ նախաձեռնություններ , որոնք հեռանկարային զարգացող լուրջ ծրագրերի հիմք են մեր համայնքի համար: Դրանից բխող շատ լավ սպասումներ ունենք , Արտաշատ քաղաքի և նրա գյուղական բանակավայրերի համար : Մենք Կառլեն Մկրտչյանին ընտրել ենք , ծանոթանալով նրա նախընտրական ծրագրային դրույթներին, ինչպես նաև նրան ընդունում ենք , որպես լավ մարդ և ղեկավար : Մեր ընտրաքվեն տալով նրան վստահել ենք նրա աշխատասիրությանը, կամային այն հատկանիշներին, որով նա կարող է ծաղկեցնել մեր համայնքը ապահովելով նրա առաջընթացն ու զարգացումը : Իսկ ինչ վերաբերվում է մեր բիզնես գործունեություն ապա ասեմ , որ համյանքում իրականացվող աշխատանքները և նրա առաջընթացը կապահովի բիզնես միջավայրի զարգացմանը բոլոր ոլորտներում և այս առումով ևս մեր ակնկալիքները շատ մեծ են:
-Ի՞նչպես փակեցիք նախորդ տարին և ի՞նչ սպասելիքներ ունեք 2022 թվականից:
-Ճիշտն ասած մեզ համար 2020-ի հետ համեմատած 2021-ը համեմատաբար լավ էր: Ինչպես գիտեք 2020 թվականը հատկապես մեր երկրի համար շատ խոցելի էր հաշվի առնելով Կովիդը, 44-օրյա պատերազմը ճգնաժամային էր իր բոլոր հետևանքներով , սակայն հույս ունենք, որ ավելի լավ պետք է լինի 2022 թվականը մեր երկրի, պետության համար :Մեր վարչապետի ծրագրերը իրատեսական են և ճիշտ եթե արտաքին խոչընդոտներ չլինեն մեր երկիրը կթևակոխի զարգացման փուլ: Իսկ մեր գործուներության հետ կապված սպասում ենք նոր ներկրումներ և նոր հեռանկարներ:
Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ