Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող «Բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը»:
Կոմիտեն հայտնում է, որ թույլատվական փաստաթուղթը ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։