Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Երևանում այսօր՝ հունվարի 11-ին, մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծի կինը։
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ.  հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունը  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի  /Լենինական/,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը:
Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը:
1989 թ.նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։
1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։           
 1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ:
1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական:
2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն:
2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:         
Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։
1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։
1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։
Մրցանակներ  և  պարգևներ`
1971- ՀԼԿԵՄ  ԿԿ  մրցանակ
1985- Հայաստանի  պետական  մրցանակ
2003- ՀՀ  նախագահի  մրցանակ
2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)
1998- «Ս.  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշան
2010- «Հայրենիքին  մատուցած  ծառայությունների  համար  Առաջին  աստիճանի  մեդալ»
2009- Երևանի  պետական  ագրարային  համալսարանի  Ոսկե  մեդալ
2010- Երևանի  պետական  համալսարանի  Ոսկե  մեդալ
2010-  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Պետական  մանկավարժական  համալսարանի  Ոսկե  մեդալ
2010- Մայր  Աթոռ  Ս.  Էջմիածնի  «Ս.  Մեսրոպ  և  Ս.  Սահակ»  մեդալ
2010- Վալերի  Բրյուսովի  անվան մեդալ
ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ 
«Իմ  աշխարհը» – 1963
«Ստվերների  միջով» – 1967
«Ռեքվիեմ» – 1969
«Մեղրահաց» – 1973
«Կեղևդ  բաց   արա» – 1975
«Ինչ  էր  եղել» /մանկական/ – 1971
«Պոեմներ» – 1980
«Պղնձե  վարդ» -1985
«Տաք  սալեր» -1983
«Տխուր  փիղը» /մանկական/ -1970
«Հանճար  և  հիշողություն» /արձակ/ – 1986
«Ընտիր  երկեր» – 1987
«Քարե  բարձ» – 1989
«Ռեքվիեմ»  /ամբողջական/ – 1998
«Կենսական  էներգիայի  ուսմունքը»/տեսական/ – 1998
«Խաչերի  ջարդը» – 1972 /Բեյրութ/
«Մինչև  որ  հասնես  նախապապերիդ… » – 1978 /Նյու  Յորք/
«Թորոս  Ռոսլին» /արձակ/ – 1983 /Նյու  Յորք/
«Բանաստեղծություններ» -1984 /Նյու  Յորք/
«Ոգեղեն  հաց» – 2001թ.
«Ծիտիկը  ցուցահանդեսում» – 2003թ.
«Եթե Աստված կամենա» /վեպ/  – 2008թ.
«Մղձավանջներ» – 2010թ.
«Կեցցե Հայաստան» – 2010թ.
«Բառը» /Համաշխարհային պոեզիայի մատենաշար/ – 2011թ.
«Բանաստեղծություններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/- 2011թ.
«Ծովինար»   – 2015թ.
«Գերդաստան» /արձակ/ – 2016թ.
«Համատարած Թումանյան» – 2019թ.
«Մենք ունենք» /բանաստեղծություններ/ – 2019թ.
Spread the love