Նախորդ տարի հանրապետության մի շարք մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը հատկացրել էր ավելի քան 2 մլրդ դրամ:ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստով հավանություն էր ստացել և առաջարկվել էր 2021 -2022 թթ. հաստատված ծրագրերի համար ընթացիկ բյուջեից իրականացնել հատկացում:Նշված 9 մարզերի հատկացված գումարը կազմում էր 2 մլրդ 387 մլն դրամ, որը վերաբերվում էր հանրապետության 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի: Մասնավորապես՝ Արարատի մարզ՝ 5 ծրագրերի համար կառավարությունը հատկացրել էր 827 մլն դրամ:
Այս ֆոնին եթե ավելի հեռուն գնանք ՝ Արտաշատ խոշորացված համայնքում 2021 թվականին շինարարական աշխատանքների ( բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում) մրցույթով շահել էր « Օրիոն 7-» շինարարական կազմակերպությունը , որը հիմնադրվել է 2016 թվականին:Կազմակերպության պատասխանատու՝ Գևորգ Իսրայելյանի փոխանցմամբ կազմակերպությունը թեև փոքր է , բայց և այնպես արդեն մասնակցել և շահել է պետության կողմից հայտարարված շինարարական որոշ մրցույթներին և շահել առաջարկությունները: Վերջիններս նաև իրականացնում են մասնավոր սեկտորի կողմից առաջարկվող բոլոր տիպի շինարարական աշխատանքներ, բացի ասֆալտապատումից:
– Պարոն Իսրայելյան Ձեր դիտարկմամբ ի՞նչպիսին է մրցակցությունը փոքր կազմակերպությունների համար:
-Գիտեք դա մեկ բառով չենք կարող բնորոշել, սակայն ես կարծում եմ ՝ որքան շատ են շինարարական կազմակերպություններն այնքան էլ շատ են պատվերները, այնպես որ մեկը մյուսով կոմպենսվացվում են (փոխհատուցվում): Ով գումարը տալիս է նա էլ որոշում է թե ո՞վ է իրականացնում և ի՞նչ պայմաններով:
–Կառավարություն աջակցության ծրագրերից օգտվել ե՞ք, որպես փոքր ձեռնարկատեր:
-2020 թվականին (Կովիդ 19) պանդեմիայի ժամանակ եղել է:
–Մենք գիտեն, որ մարզերում զգալի աշխատանքներ եք իրականացրել, որի մասին իրենց գոհունակությունն են արտահայտել թե՛ ազգաբնակչությունը և թե՛, պատվիրատուները այդ թվում՝ Արտաշատի , Ստեփանավանի, Տաշիրի և այլ համայնքի ղեկավարներ: Մի փոքր մանրամասնեք թե ի՞նչպես է Ձեզ հաջողվում:
-Ես կարծում եմ, որ մեր հաջողության գրավականը ազնիվ եվ ժամանակին սահմանված պահանջների լիարժեք կատարումն է, որը հնարավորություն է տալիս , որ մեր պատվիրատուները կատարած աշխատանքից դժգոհ չեն լինում: Մեր աշխատանքային պրոֆիլը բազմաբովանդակ է՝ մասնավորապես բնակարանների կառուցապատումից մինչև վերանորոգումներ, բազմաբանակրան շենքերի տանիքների հիմնանորոգում, շքամուտքերի բարեկարգում, շենքի պատերի ջերմամեկուսացում , ջրագծերի տեղադրում, մոնտաժում և այլ աշխատանքներ, որոնք հաճախ պատվիրվում են մասնավոր և այլ կառույցների կողմից: Վերջին շրջանում բազմաբնակարան շենքերի հետ կապված տարբեր ծառայությունների պատվերներ ենք (տենդեռ շահել) իրականացրել , Եղեգնաձոր, Արտաշատ, Էջմիածին, Դիլիջան, Ստեփանավան , Տաշիր համայնքներում:
–Պարոն Իսրայելյան մի փոքր մանրամասնեք Արտաշատ , Ստեփանավան համայնքներում իրականացված աշխատանքները , հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները համագործակծակցության շրջանակներում:
-Այո՛ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները և կատարվող ծառայությունները զգալի տարբերություններ կան , բայց դա չի խանգարում աշխատանքների որակյալ իրականացմանը: Մասնավորապես Արտաշատ քաղաքում պայմանագիրը մեզ էր շնորհվել ( հաղթել մրցույթում) մենք էլ իրականացրեցինք քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները:Որոնցից մեկի մակերեսը մեծ էր 1200 քառակուսի:Սակայն որակը դրանից որևէ կերպ չփոփոխվեց իր տրամաբանությունից: Գունավոր թիթեղներով ենք կատարել , բավական որակյալ աշխատանք , կարծում եմ մեր հաջողության գրավականներից մեկը դա է , քաղաքը ընդունել մեր սեփական բնակարանի նման , որտեղ մենք ենք աշխատում և ապրում: Պետք է նշեմ այդ տարածքում բնակիչները վերածել էին աղբանոցի և Խորհրդային տարիներից ձեռք տված չէր:
–Ի՞նչպիսին է Ձեր ոլորտում առհասարակ մրցակցությունը հատկապես փոքրերի և մեծերի միչև :
– Գիտեք ես կարծում եմ պետական ծրագրերի (գնումների գործընթացի պայմանագրերի կնքման հետ կապված) պետք է բարեփոխումներ լինեն:Պարզ ասած մի քանի միլիոն արժեցող շինարարության ծրագիրը հանկարծ շահում է մի խոշոր կազմակերպություն ավելի ցածր գին առաջարկելով ուստի առաջացնում է ոչ առողջ մրցակցություն: Քանի-որ մասնակիցներից, ոմանք (երաշխիքով) մեծ հիմնարկներ են, որոնց սեփականատերերը հենց իրենք միաժամանակ մի քանի մրցույթի մասնակցելով շահում են, որոնց համար ձեռնտում է, սակայն փոքրերին էլ մնում է միմյանց դեմ պայքարելով փորձել շուկայում տեղ զբաղեցնել իրենց բարի համբավի, անվան երաշխիքի հաշվին: Ինչպես գիտեք խոշոր ընկերությունները մասնակցելով մրցույթին այնպիսի ( գներ են) առաջարկում , որ մեր մասնակցությունն ավելորդ է դառնում:Իսկ եթե հաստատված բյուջեով մեկնարկվի մրցույթը ավելի իրատեսական կլինի թե խնդիրների նվազման և թե որակական բարձր առավելության առումով:Բայց այս պահի դրությամբ խոշոր մասնակիցներից ոմանք ավելի շատ խանգարում են գործընթացին՝ հաճախ նրանք ամենաբարձր գնով համաձայնվում ,սակայն ՝ հետո 30 տոկոս էժանացնում են (իջնում են) , արդյունքում առողջ մրցակցություն չի լինում: Այս տրամաբանությամբ նրանք, առանց հաշվարկելու դնում են մի գին , սակայն երբ տեսնում են, որ դուք առաջարկում եք ցածր գին ՝ նրանք առաջարկում են իսկույն ավելի ցածր, որպեսզի մրցույթներում շահեն իրենք (խոշորները):
–Պարոն Իսրայելյան ի՞նչ ակնկալիքներ ունեք 2024 թվականից:
-Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, որպեսզի վստահություն լինի, որ յուրաքանչյուրս հանգիստ աշխատենք և մեր երկիրը շենացնենք:
Ի դեպ «Զրույց»-ը հանդիպեց Ստեփանավանի եվ Տաշիր համայնքներում իրականացված բազմաբնակարան շենքերում տեղի ունեցող վերանորոգման , ջերմամեկուսացման և այլ բարեփոխման աշխատանքներին և տեղում զրուցել բնակիչների հետ:Տաշիր քաղաքում , կենտրոնական փողոցից հեռու ՝ ծայրամասերի բազմաբանակարան շենքերը և նրանց հարակից տարածքներն աղբանոցի էր վերածված , վխտում էին թափառող շները, տեղում պարզեցինք, որ բազմաբնակարան շենքեր կան, որտեղ ընդամենը 2 հոգի են ապրում, շքամուտքը գոմ է հիշեցնում, որտեղ անասնակեր են պահում, բայց ինչպես ասում են, դրանց մենք առանձին կանդրադառնանք: Քաղաքների ներկայիս մխիթարական վիճակը ապահովում էր «Օրիոն 7-» կազմակերպության շինարարների եռն ու զեռը, գործիքների զրնգոցը, Վրացական 2 և 8 փողոցների շենքերի տանիքներն էին փոխում , շքամուտքերն էին բարեկարգում դռներն ու պատուհանները: Իսկ Ստեփանավանում՝ Ռումինական 2 և 22 շենքերի ջերմամեկուսացում աշխատանքներն էին հասցրել ավարտին: Հովիկ Նազարյանը 30 տարի ապրում է այդ բազմաբանակարան շենքում և այսպիսի լավ գործ դեռ չէր տեսել , որ ջերմամեկուսացնեն ու դրա պատճառով գազի ու հոսանքի վարձը քիչ մուծեն:«Աղջիկ ջան, լավ կլինի գազի փողը քիչ կմուծենք՝ գոհ ենք»:
Նիկիտյան Վարդանն էլ 1990 թվականից ապրում են վերանորոգված բազմաբանկարան շենքում և հիմա գոհ էր , որ իրեց շենքն առանց վառելիքի 17-20 աստիճան տաք է, որը նախկինում երազանքի ժանրից էր թվում , այն ժամանակ ցուրտ էր հազիվ էր 16-17 աստիճան էր դառնում տաքացնելուց հետո: « Ես շնորհակալ եմ մեր « Օրիոն 7-» -ի տղաների և ղեկավարների գերազանց աշխատանքից , կարևորը շինարարները փինաչիներ չեն, մենակ փողի համար չեն աշխատում ինչա թե գործ անեն:Մեր նկուղների առաստաղներն էլ, ամեն ինչն էլ սարքեցին »,- վերջում ասաց .Վարդան պապը իր երախտիքի խոսքերը հղելով վարպետներին:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի