2023թ. գրանցվել է մոտ 1 000 անօրինական հոր։ Այս մասին լագրողների հետ զրույցում հունվարի 15-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Տեսչական մարմինը փակել է ութ հոր, որոնցից չորսը փորվել էր ձկնաբուծական նպատակներով։ 2024թ. անօրինական հորերի գործունեության դադարեցման աշխատանքը կշարունակվի։
Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխություններից հետո ձկնային տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառման խնայողական համակարգերը (փակ ցիկլ)։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողները պետք է օգտագործեն էլեկտրոնային ջրաչափեր։ Դա, նրա գնահատմամբ, թույլ կտա օնլայն ռեժիմով հետեւել, թե ինչպես է օգտագործվում ջուրը պետության տրամադրած թույլտվության շրջանակում։