Կուրսկի մարզի բնակիչները օգոստոսի 11-19-ը Կարմիր Խաչին ավելի քան 1500 դիմում են ներկայացրել՝ անհայտ կորած մերձավորների հետ կապ հաստատելու խնդրանքով, որոնցից 100-ը հայտնաբերվել են: Ведомости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Կարմիր խաչի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Օգոստոսի սկզբից «Лиза алерт» որոնողական թիմը Կուրսկի մարզում անհայտ կորածներին որոնելու 779 հարցում է ստացել, որոնցից 111-ը փակվել է՝ «Գտնվել է: Ողջ է» կարգավիճակով: Միևնույն ժամանակ, դիմումների մեջ կարող են լինել կրկնվող դիմումներ, օրինակ, երբ անհայտ կորածի համար միանգամից մի…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՇԻՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
progressarmenia.com -ի տեղեկություններով «Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին«Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը
Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի մասնակիցները հանրությանը ցուցադրեցին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային, հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող ժամանակակից հագուստ: Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակն է մասսայականացնել և հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։ «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային…
Կարդալ ավելինԱՕԿՍ-ի տարածքը այսուհետ մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը
Երկար սպասված ԱՕԿՍ-ի մրցույթի արդյունքները այլևս պարզ են: Ինչպես հայտնի է Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։ Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության…
Կարդալ ավելին«Պատմական հանգրվանում ենք՝ խաղաղ և բարեկեցիկ ապագայի ճանապարհով ընթանալու հնարավորությամբ»․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Ելույթում մասնավորապես ասվում է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը: Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ…
Կարդալ ավելինՎաղը՝ օգոստոսի 18-ին, կնշվի Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
Վաղը՝ օգոստոսի 18-ին, կնշվի Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Հայտնում է qahana.am-ը: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ…
Կարդալ ավելին«COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ադրբեջանում սպասվող COP29-ի հարցով նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին․ «ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ձեռնարկած է կենսոլորտի փոփոխութեան ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովի` ՔՈՓ29-ի հարցով արշաւի մը, որուն ծիրին մէջ նամակներ յղեց Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու, Ռուսիոյ, Ֆրանսայի, Բրիտանիոյ, Սպանիոյ, Չինաստանի, Եւրոպական Միութեան, Իտալիոյ, Զուիցերիոյ, Նետերլանտներու, Յունաստանի, Դանիոյ, Աւստրիոյ, Գերմանիոյ, Պուլկարիոյ, Ճափոնի, Շուէտի, Ուրուկուէյի, Չիլիի, Արժանթինի, Քանատայի, Քուէյթի, Սէուտական Արաբիոյ եւ Մալեզիոյ դեսպաններուն: Հայ դատի մարմինը դեսպաններուն ուշադրութեան յանձնեց, որ կենսոլորտի…
Կարդալ ավելին2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով 983 պատահար, 38 մահ, 1150 վիրավոր. ՆԳՆ
2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով ՃՏ 983 պատահար, 38 մահ, 1150 վիրավոր: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այլ կերպ ասած` վիճակագրությունը գրեթե չի փոխվել: Նշենք նաև, որ մահերի գերակշիռ մասը վրաերթի հետևանք է: Ամեն մի պատահար ուսումնասիրելիս իրավապահները, մարդկային գործոնը զննելուց բացի, հատուկ ուշադրություն են դարձնում վթարին կամ վրաերթին նպաստող հանգամանքների վրա: Դրանք կարող են լինել փողոցի վատ լուսավորությունը, ճանապարհային…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան…
Կարդալ ավելին10% և 20% cashback բոլոր գրախանութներում Mastercard-ի հետ
Ուսումնական տարին սկսելուն բան չմնաց։ Այս տարվա նախադպրոցական գնումները սպասված են նաև ծնողների համար։ Ամիօ Мastercard-ի բոլոր քարտապանները կստանան մինչև 20% Cashback ՀՀ տարածքում գործող բոլոր գրախանութներում* անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում։ Ակցիայի մանրամասները՝ Առաջարկը գործելու է 15.08․2024թ.-ից մինչև 20․09․2024թ. ներառյալ Քարտապանները կստանան 20% Cashback` AMIO Mastercard թվային քարտով գործարք կատարելիս, և ևս 10% Cashback` AMIO բանկի այլ Mastercard քարտով գործարք կատարելիս Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող Cashback-ի առավելագույն գումարը կազմում է 15,000 ՀՀ դրամ…
Կարդալ ավելին