Օգոստոսին ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 184 ուկրաինացի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ութ երեխա, վիրավորվել՝ 856 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի վերջին զեկույցում։ Ինչպես իր ամփոփագրում նշում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, զոհերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել Ուկրաինայի օրինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում, այսինքն՝ այն տարածքներում, որոնք թիրախավորվում են ռուսական բանակի կողմից։ 184 մահացածներից 10-ը բնակվում էր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում, իսկ 856 վիրավորներից՝ 84-ը։ Օգոստոսյան պատերազմի գրեթե բոլոր զոհերը…
Կարդալ ավելինՆոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերը՝ շաբաթական 2 անգամ
Նոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ Airbus 321-200 ինքնաթիռով: Կայքում արդեն հասանելի են ավիատոմսերը Երևան-Նյու Դելի ուղղությամբ։ Արժեքը 75 հազար դրամ է։
Կարդալ ավելինՊլաստիկով աղտոտվածության մակարդակով Հնդկաստանը աշխարհում առաջատարն է. հետազոտություն
Հնդկաստանը աշխարհում առաջատարն է պլաստիկով աղտոտվածության մակարդակով՝ տարեկան արտանետելով մինչև 9,3 միլիոն տոննա պլաստիկ թափոն, որը գրեթե համարժեք է համաշխարհային արտանետումների 25%-ին: Այս մասին ասվում է Nature գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։ «Բացարձակ թվով մենք պարզեցինք, որ պլաստիկից աղտոտվածության արտանետումներն ամենաբարձրն են Հարավային Ասիայում, Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում, որտեղ Հնդկաստանն արտանետում է ամենամեծ ծավալը (տարեկան 9,3 միլիոն տոննա), որը համարժեք է պլաստիկի համաշխարհային արտանետումների գրեթե մեկ հինգերորդին», հետազոտության հեղինակները։ Նրանց տվյալներով՝ երկրորդ տեղում Նիգերիան…
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է. նա վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է նախաձեռնում
Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում` Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով»,- նշել է դեսպանը։ ԵՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ուժեղ ազդանշան…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքել է սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքների առկայությունը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերքել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցում Ալմաթիի հռչակագրից բացի այլ սկզբունքների գոյության գաղափարը։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Միրզոյանը, պատասխանելով այլ սկզբունքների առկայության մասին հարցին, վստահեցրեց, որ այլ սկզբունքներ չեն քննարկվում։ «Ես չեմ ուզում առաջ ընկնել և մանրամասներ բացահայտել, որպեսզի չխախտեմ բանակցային էթիկետը, բայց այլ սկզբունքներ չեն քննարկվում»,- վստահեցրեց արտգործնախարարը։
Կարդալ ավելինՆոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Երևանը նման համերգ դեռ չի տեսել Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ձեզ սպասվում է անկրկնելի շոու` յուրահատուկ նախագծված հեղինակային բեմ, անթերի հնչողություն, ֆանտաստիկ լուսային էֆեկտներ և ամենակարևորը բարձր, շատ բարձր տրամադրություն։ Շտապեք, տոմսերը խիստ սահմանափակ են։ Տոմսերը կարող եք ձեռք բերել ticketon.am կայքից։ Չարթ Միքս Փրոջեքթ, հետևեք մեր նորություններին։ https://www.instagram.com/chart_mix_project?igsh=MzRlODBiNWFlZA== Ticketon LLC – Buy Tickets Now!
Կարդալ ավելինՔաղցրաշենում կասեցվել է կաթնամթերքի վերամշակման արտադրամաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը, – թափոնները , իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար…
Կարդալ ավելինԳազայում պոլիոմիելիտի դեմ ավելի քան 460 հազար երեխա է պատվաստվել. ԶԼՄ-ներ
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ ավարտել են Գազայի հատվածում պոլիոմիելիտի պատվաստումները 460,000 երեխաների համար՝ էմիրատական օգնության աշխատակիցների մասնակցությամբ արշավի առաջին ութ օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է WAM լրատվական գործակալությունը, պատվաստումներ են իրականացվում 150 բժշկական կենտրոններում, որոնք սպասարկում են ավելի քան 2 հազար մասնագետներ։ Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում բնակվող 640 հազար երեխա պետք է պոլիոմիելիտի պատվաստանյութ ստանա։ Պաղեստինյան անկլավում սեպտեմբերի 1-ին սկսվել է երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու արշավը։ Այն համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի…
Կարդալ ավելինԳերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Ալեն Սիմոնյան
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում: այդ խոսակցությունները տարվում են «Այդ հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորվում են կազմակերպել այլ անձանց և գերիների վերադարձը, որը ՌԴ-ն և Ադրբեջանը այս փուլում չեն կատարում. արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայամանագրից իրենց ստորագրությունը հետ են կանչել, թե չէ»: Հարցին, թե հնարավոր է որպես նախապայման դիտարկվի Հայաստանի՝ COP29-ին մասնակցության հարցը Սիմոնյանն արձագանքեց….
Կարդալ ավելինՄեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Արմենուհի Ղազարյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ նիստում…
Կարդալ ավելին