ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։   Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։   ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի  քարտուղարությանը  վերապահված  գործառույթներն  արդյունավետ իրականացնելու համար:   Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին…

Կարդալ ավելին

ԱՐԱՐԱՏՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔԻ  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՐԱՏՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔԻ  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։   Մասնավորապես՝   արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները,   սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,   սահմանված չի եղել արտադրական…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+8, Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+13, Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+6, Արագածոտնի նախալեռներում…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.49 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.90 դրամ (նվազել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0,01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386,5 դրամով, վաճառվում է 388.75-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Մարդու տեսողությունը կարելի է վերականգնել՝ ցողունային բջիջները փոխարինելու միջոցով. The Lancet

Մարդու տեսողությունը կարելի է վերականգնել՝ ցողունային բջիջները փոխարինելու միջոցով. The Lancet

Ճապոնական Օսակայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ փոխպատվաստել են մարդու եղջերաթաղանթի էպիթելը, որը ստացվել է առաջացած պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet գիտական ​​հանդեսում։ Հետազոտությանը մասնակցել են DSCL-ի՝ լիմբալ ցողունային բջիջների անբավարարությունից տառապող չորս հիվանդ: Դա վնասվածքի, այրվածքների, աուտոիմունային և բորբոքային հիվանդությունների պատճառով ցողունային բջիջների տրոհման ունակության խախտում է։ DSCL-ում եղջերաթաղանթի վրա սպիերի առաջացումը հաճախ տեսողության լուրջ խանգարումների է հանգեցնում: DSCL-ի ավանդական բուժումը հաճախ ենթադրում է փոխպատվաստում հիվանդի կամ դոնորի առողջ աչքից, սակայն…

Կարդալ ավելին

Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է

Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Ըստ էության, կառավարության նիստի հետաձգման պատճառը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն է։ Այն նախատեսված է նոյեմբերի 14-ին՝ 2025 թվականի բյուջեի քննարկումների ավարտին։

Կարդալ ավելին

Ռուսաստանը Թուրքիայից թռչնամսի և ձվի ներմուծման համար սահմանափակումներ է մտցրել

Ռուսաստանը Թուրքիայից թռչնամսի և ձվի ներմուծման համար սահմանափակումներ է մտցրել

2024 թվականի նոյեմբերի 12-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի՝ Կոնյա նահանգի վարչական տարածքից թռչնամսի և ձվի ներմուծման վրա։ Ըստ ТАСС-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Россельхознадзор-ի պաշտոնական կայքում։ «Թուրքիայում բարձր ախտածին թռչնագրիպի վիրուսներով վարակվելու առնչությամբ անասնահամաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով 2024 թվականի նոյեմբերի 12-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Թուրքիայի վարչական տարածքից՝ Կոնյա նահանգից, Ռուսաստան ներմուծելու համար. կենդանի թռչնաբուծական միս, ինկուբացիոն ձու և սննդային ձու, թռչնի միս, պատրաստի մսամթերք թռչնամսից և թռչնաբուծական վերամշակված արտադրանք պարունակող թռչնաբուծական արտադրանքի բոլոր տեսակները, բացառությամբ այն…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, «Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարությունը դեպքից ժամեր անց հայտնեց զինծառայողի մահվան մասին

Պաշտպանության նախարարությունը դեպքից ժամեր անց հայտնեց զինծառայողի մահվան մասին

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:

Կարդալ ավելին
1 6 7 8 9 10 562