Ամիօ բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար մեկնարկել է նախատոնական առաջարկ: Մինչև դեկտեմբերի 30-ը բանկը բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ընձեռում է Visa Signature Business քարտը հատուկ գնով ձեռք բերելու բացառիկ հնարավորություն: Դարձեք Visa Signature Business քարտապան՝ վճարելով ընդամենը 10,000 դրամ՝ 50,000 դրամի փոխարեն: Visa Signature Business պրեմիում քարտն այցեքարտ է դեպի մի շարք արտոնություններ. Բժշկական և տեղեկատվական աջակցություն Զեղչեր, հատուկ առաջարկներ և cashback Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով Բիզնես կոնսիերժ՝ ընդլայնված ծառայություններով,…
Կարդալ ավելինՋերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է՝ Լոռիում` 10-28 սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30 սմ, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20 սմ, Երևանի բարձրադիր գոտում` 5-10…
Կարդալ ավելինՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը` հրապարակում անելով X-ում: «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս գիշեր հայտնի դարձավ, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:
Կարդալ ավելինԴոլարը շարունակում է աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն»
Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից։ Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։ Ռուսական կողմը երեկ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները և հանդիպմանը նախատեսված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի,…
Կարդալ ավելինԻսրայելը նոյեմբերին մերժել է հումանիտար առաքելությունների 35 տոկոսի մուտքը Գազա. ՄԱԿ
Իսրայելի կառավարությունը նոյեմբերին մերժել է Գազայի հատված հումանիտար առաքելությունների մոտ 35 տոկոսի մուտքը։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։ Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 1-25-ը Գազայի հատվածում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 456 հումանիտար առաքելություն։ Դրանցից 184-ին (40 տոկոս) աջակցություն է ցուցաբերվել, 158 առաքելության (35 տոկոս) մուտքը մերժվել է։ Եվս 73 գործողություն (16 տոկոս) բախվել է խոչընդոտների, 41 առաքելություն (9 տոկոս) չեղարկել է կապերը լոգիստիկ հարցերի կամ անվտանգության նկատառումներից…
Կարդալ ավելինԹմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։
Կարդալ ավելինՈր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում ՞
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի “7 Days”, “Fill Me In”, “Walking Away” հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։ Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում…
Կարդալ ավելինԼրագրողական դասընթացի և մրցույթի հրավեր.«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»ՀԿ
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց միգրացիայի լուսաբանման, տվյալների հավաքագրման, վիզուալիզացիայի, ԱԲ նորագույն գործիքների կիրառմամբ դրանց ներկայացման և խնդրի իրավական կողմերի լուսաբանման առանձնահատկությունների մասին։ Այն կանցկացվի նոյեմբերի 29-01 դեկտեմբերի Աղվերանում։ Դասընթացը կվարեն Տաթևիկ Բեժանյանը (միգրացիա), Սամվել Մարտիրոսյանը (տեղեկատվական տեխնոլոգիաներ և ԱԲ) և Վարդուհի Պետրոսյանը (լուսաբանման իրավական և էթիկական հարցեր)։ Երկօրյա աշխատարանի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու լրագրողական հրապարակումների մրցույթին և ստանալու մրցանակային երեք տեղերի համար նախատեսված դրամական պարգևներից մեկը (1-ին տեղի մրցանակ՝ 400.000…
Կարդալ ավելինՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ -սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը, – ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, – սանհանգույցի դռները բացվել են…
Կարդալ ավելին