ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է. Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման…
Կարդալ ավելինՕտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։ Նախորդ տարվա…
Կարդալ ավելինԱդրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարց ու պատասխանը՝ ստորև. Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ…
Կարդալ ավելինԱյն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին
Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ…
Կարդալ ավելին«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև
Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։ Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Կարդալ ավելինՃգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան
Տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտը հայերի համար ստեղծում է նոր հնարավորություններ ու քանդում է բոլոր սահմանները: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին իր ելույթում նշեց FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք «Այսօր մենք մի իրավիճակում ենք, որը ոչ ոք չէր կարող երեւակայել, եւ չգիտենք՝ ինչ կարող է լինել վաղը մեզ հետ, մեր երկրի հետ: Հատկապես Հայաստանում պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչպես…
Կարդալ ավելինՊրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը (ֆոտո)
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 405.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 402.62 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.32 դրամ (նվազել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.80 դրամ (նվազել է 0.10 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-409 դրամով, վաճառվում է 414-421 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 392-401 դրամով,…
Կարդալ ավելինՌուսական բոլոր ռադիոկայաններից հանվել են Պուգաչովայի եւ Մելաձեի երգերը
Ռուսական բոլոր ռադիոկայանների երգացանկերից հանվել են Ալլա Պուգաչովայի եւ Վալերի Մելաձեի երգերը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեի հեղինակային ստեղծագործությունները, հայտնում է Solenka.info-ն։ Մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրն ասել է, որ որոշման հիմքում Ուկրաինայի դեմ հատուկ գործողության նկատմամբ հայտնիների քննադատությունն է: Նրանցից առաջինը ելույթ է ունեցել Վալերի Մելաձեն`դատապարտելով ՌԴ իշխանություններին: Պուգաչովան մարտին մեկնել է Իսրայել, ապա օգոստոսին վերադարձել ՌԴ`ամուսնուն`Մաքսիմ Գալկինին աջակցություն հայտնելով, իսկ սեպտեմբերի վերջին կրկին լքել է երկիրը: Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Կոստանդին Մելաձեին, ապա հատուկ…
Կարդալ ավելինՊետությանը պատճառվել է 350 միլիոն դրամի գույքային վնաս. դատախազություն
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Դավիթ Բեկի փ. 155/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2159 քմ մակերեսով շինությունների և 4498 քմ մակերեսով հողամասի գնահատում, որի արժեքը, 15.01.2021թ. գնահատման հաշվետվությամբ, կազմել է 234 մլն 703 հազար դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ, այն 175 մլն 104 հազար դրամով օտարվել է քաղաքացի Լ. Խ.-ին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am»…
Կարդալ ավելին