Ավելի քան 3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետում: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։
Ընդհանուր առմամբ երեքշաբթի կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտքի է սպասում մոտ 3210 ավտոմեքենա։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել պետական սահմանին տարանցիկ մեքենաների կուտակման պատճառով։ Դրա շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվում է մինչև կայանատեղերի հասանելիությունը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված, Վրաստանի ռազմական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեկ-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։