ԳԹԿ-ն մեկնարկել է բուհերում թափուր մնացած տեղերի համար հայտագրման գործընթացը

ԳԹԿ-ն մեկնարկել է բուհերում թափուր մնացած տեղերի համար հայտագրման գործընթացը

Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: ԿԳՄՍՆ-ից   տեղեկացնում են, որ լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից դիմորդն ունի դրական միավորներ՝…

Կարդալ ավելին

Պետական գույքի  կառավարման կոմիտեն հայտարարել է մրցույթ

Պետական գույքի  կառավարման կոմիտեն հայտարարել է մրցույթ

        Ըստ  Պետական  գույքի կառավարման կոմիտեյի փոխանցման ՝Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ՝ հայտնում է  մրցույթ՝ նշված գույքը վարձակալության հանձնելու նպատակով։ Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։ Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի…

Կարդալ ավելին

ԵՄ խորհուրդը հաստատել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանին ռազմական աջակցությունը

ԵՄ խորհուրդը հաստատել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանին ռազմական աջակցությունը

ԵՄ խորհուրդը երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, որոշում է կայացրել 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Աջակցություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է։ Նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Աջակցությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր…

Կարդալ ավելին

Բարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի հանձնառությունը. Փաշինյան

Բարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի հանձնառությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն…

Կարդալ ավելին

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Այս պահին իրականացվում են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքներ, որը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում որ աղբամաններն են մաքրվել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ, որոնք են մնացել: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ GIS համակարգի գործարկման արդյունքում ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգի ներմուծման արդյունքում կարողանալո՞ւ են օնլայն ռեժիմով տեսնել աղբահանության մասով կատարված աշխատանքները:…

Կարդալ ավելին

Երևանի ավագանու որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

Երևանի ավագանու որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հունիսին մայրաքաղաքում՝ չորրորդ ռիսկայնության 27 շինհրապարակներում, որտեղ ընդհանուր առմամբ տեղադրված է 54 սարք, իրականացրել է մշտադիտարկում: Պարզվել է՝ օդի աղտոտվածության միջակայքը տատանվել է «ցածրից միջին», և միայն շատ հազվադեպ՝ 1-2 էպիզոդիկ դեպքով, անցել է բարձր աղտոտվածության մակարդակը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Վարչության աշխատակիցներն այցելել են շինհրապարակներ՝ նախազգուշացում և տեղատեսում իրականացնելու: Երեք դեպքերից մեկում պարզվել է, որ սարքը տեղադրված է այնպես, որ հարում է ճանապարհին,…

Կարդալ ավելին

«Թափառող շներ էին հարձակվել». Դալար գյուղում անկանոն կրակոցներ է արձակել և վնասել համագյուղացու տան ցանկապատը

«Թափառող շներ էին հարձակվել». Դալար գյուղում անկանոն կրակոցներ է արձակել և վնասել համագյուղացու տան ցանկապատը

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 16-ին, գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ: Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ անհայտ անձը Դալար գյուղի Մանուկյան փողոցի տներից մեկի մոտ հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է տան ցանկապատը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ հուլիսի 16-ի ժամը…

Կարդալ ավելին

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի կտորները, դրանց մեջ եղել է չպայթած արկ, եղել է պայթյուն․ պահակը մահացել է

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի կտորները, դրանց մեջ եղել է չպայթած արկ, եղել է պայթյուն․ պահակը մահացել է

2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ: Այս մասին   հայտնում են ՔԿ-ից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ  հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը,…

Կարդալ ավելին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին

Հուլիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին հայտնել էր ադրբեջանական կողմը։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է APA-ի խնդրանքին ի պատասխան։ «Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ բանտարկյալների…

Կարդալ ավելին

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը

ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ շեմը։ Այս մասին իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը: «Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել․․․»,- նշել է նա:

Կարդալ ավելին
1 126 127 128 129 130 571