Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»` 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ուստի եւ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի…
Կարդալ ավելինՏեղական տուրք կսահմանվի նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար. օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում
Առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ մինչ այս պահը սահմանված է տեղական տուրք միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, իսկ ժամկետների երկարացման համար նման տեղական տուրք սահմանված չէ: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է տեղական տուրքի դրույքաչափի բարձրացումն անհատական բնակելի…
Կարդալ ավելինՕրենսդրական փոփոխություններով առաջիկայում կկազմավորվի ՀՀ ներքին գործերի նախարարություն. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը համաձայն անցումային ժամանակացույցի: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Նշվել է, որ Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռը: Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թ. հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թ. հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման…
Կարդալ ավելինԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԵՐԵՔ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն էր:Արարատի մարզում տարիներ շարունակ կարիքավոր խմբերին օժանդակություն ցուցաբերած «Արտաշատ իրավապաշտպան »ՀԿ ղեկավար Արուս Հովհաննիսյանը հաշմանդամների օրը կարևորելով կրկին այցելել է այս անգամ Արտաշատի տարածաշրջանի մի շարք գյուղական բնակավայրեր և հաշմանդամներին՝ նվերներ հանձնել ու հետաքրքրվել նրանց առօրյա կյանքով:Այդ մասին մենք տեղեկացանք ՀԿ անդամներից: Սեփական լրատվություն.
Կարդալ ավելինԽորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգի եւ ժամկետների սահմանմամբ: ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից…
Կարդալ ավելինՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել եւ դարձնել առանձին մարմին: Արմեն Գրիգորյանն ընդգծել է,…
Կարդալ ավելինՄինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ
«Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ եւ հստակեցում կատարելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում օրենքում: Հեղինակներն առաջարկում են վերախմբագրել օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը. փոփոխությամբ մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները հնարավորություն կունենան արտամրցույթային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդելու նաեւ այլ հանրակրթական հաստատություններում: «Այս պահին ՀՀ-ում ունենք 258 ուսուցչի թափուր հաստիք, ինչպես նաեւ ունենք մինչեւ 100 սովորող ունեցող 429-ը ուսումնական հաստատություններ: Դրանք…
Կարդալ ավելինԿենսաթոշակառուին եւ նպաստառուին անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրին միացել է 4 բանկ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է այս տարվա հուլիսի 1-ից գործող կենսաթոշակառուի եւ նպաստառուի` անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրի արձագանքներով: Նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք չեն ավելացել այն բանկերը, որոնք մասնակցում են ծրագրին: Նախարարը նշել է, որ այս պահին կա ծրագրին միացած 4 բանկ:
Կարդալ ավելինՄեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը. Նիկոլ Փաշինյան
Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով: Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ, ցավոք, որեւէ կոնկրետ արդյունք չի գրանցվել: «Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի…
Կարդալ ավելին