Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայգոսհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+29,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,
Լոռի՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+25,
Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+32,
Արարատ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիր՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26: