Այսօր Ազգային ժողովում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ընթացիկ տարվա տվյալները նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս համատեքստում նախարար Սարգսյանն ընդգծել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17․180 անձի, ինչը նախորդ…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը
Նոյեմբերի 1-ին, Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Սա ԿԲ դրամագիտական շրջագայության 15-րդ կանգառն է, իսկ Սյունիքի մարզում՝ երրորդը՝ Կապանից և Սիսիանից հետո։ Ցուցադրությունը բաց կլինի նոյեմբերի 1-ից 9-ը։ Այն նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։ Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը
Ամիօ բանկը իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը: NPS-ը (Net Promoter Score) հաճախորդների լոյալությունը չափող միջազգային ցուցանիշ է։ Այն հիմնված է մեկ պարզ հարցի վրա․ «Որքանո՞վ խորհուրդ կտաք Ամիօ բանկը ձեր ընկերներին, ծանոթներին և մտերիմներին»։ NPS-ի վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ՝ ինչն է արդյունավետ գործում, որտեղ կան բարելավման հնարավորություններ, ինչպես կարելի է կառուցել երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։ Այս ցուցանիշը Ամիօ բանկի համար հատկապես կարևոր է,…
Կարդալ ավելինՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա: Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ին, Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվեն ծրագրի մանրամասները: Բանախոսներն են՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը, խորեոգրաֆներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան, Կադեր Ատուն: Միջոցառման կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, փառատոնն արժևորում է Երևան-Մարսել, Երևան-Լիոն քույր քաղաքների համագործակցությունը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն են…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահե Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/15) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտախանվող նյութերից։ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Կարդալ ավելինԻսահակյանի ծննդյան 150-ամյակը խորհրդանշական հնարավորություն է վերաիմաստավորելու դասական գրական ժառանգությունը. Ալֆրեդ Քոչարյան
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին: Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը, աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացված տեսախցիկը
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին…
Կարդալ ավելինՄինչև 72.4% ճանաչելիություն 2 տարում․ ինչպես Ամիօն դարձավ ճանաչված բրենդ
Ամիօ բանկը հրապարակել է բրենդի ճանաչելիության՝ Brand Awareness-ի ցուցանիշը։ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը արդեն 72.4% է։ Սա կարևոր ցուցանիշ է Ամիօի համար, քանզի ցույց է տալիս, որ նոր բրենդի կերպարն արդեն ճանաչելի և ընդունված է լայն հանրության շրջանում։ Այս աճը պարզապես թվերի մասին չէ․ այն պատմություն է ընկերության և վստահության մասին։ Ամիօն ոչ թե պարզապես բանկ է, այլ ընկեր, որը խոսում է հասկանալի և ջերմ լեզվով։ Բանկի արշավները՝ «Քեզ ինչքա՞ն փող ա…
Կարդալ ավելին«ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելին









