Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 128 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421842-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2759 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2930081 է: Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով: Փաստացի այս պահին բուժվում է 3707 պացիենտ, նվազել է 230-ով: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների…

Կարդալ ավելին

Եվրոպայում գազի գինը 1400 դոլարից իջել է՝ հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի գինը 1400 դոլարից իջել է՝ հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ժամանակ մարտի 1-ից հետո առաջին անգամ իջել է 1400 դոլարից՝ հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Նիդեռլանդներում TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսի գինը նվազել է մինչեւ 1370 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց կամ 120,01 եվրո՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց (Եվրո/ԱՄՆ դոլարի ընթացիկ փոխարժեքի հարաբերակցության հիման վրա մեկ ՄՎտ/ժ-ի համար ICE-ի գները եվրոյով են ներկայացված): Ընդհանուր առմամբ, սակարկումների սկզբից գազի արժեքը 23 տոկոսով նվազել է։

Կարդալ ավելին

Ռուսաստանը մինչեւ օգոստոսի 31-ը արգելել է հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանը մինչեւ օգոստոսի 31-ը արգելել է հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ ենթահանձնաժողովը հաստատել է նաեւ Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի եւ եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը։ Հացահատիկի արգելքի ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ն է։ Այն վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։ Ընդ որում՝…

Կարդալ ավելին

Մահացել է հասարական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը

Մահացել է հասարական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը

75 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։ Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 4-ին: Ալվարդ Պետրոսյանը ԱԺ երեք գումարման պատգամավոր է եղել, պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997 թ.), 2011-ին արժանացել է Պատվո շքանշանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է, արժանացել է մի շարք գրական մրցանակների։

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ՆՈՐՈՎԻ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՊԱԳԱՆ 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ՆՈՐՈՎԻ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՊԱԳԱՆ 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի կազմում կատարված փոփոխության արդյունքում՝ Բանկի բաժնետոմսերի 74․998041% սեփականատեր  դարձած «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի՚ ընկերությունը կանոնադրական կապիտալը համալրել է  96 մլրդ ՀՀ  դրամով։ Բանկի կանոնադրական կապիտալը 32 մլրդ դրամի չափով համալրել է նաև 25% գումարած մեկ բաժնետոմս՝ սեփականատեր «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն: Կապիտալի համալրումը ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով Բանկին հնարավորություն կտա ոչ միայն պահպանել և ամրապնդել առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում, այլ նաև իրագործել զարգացման նոր ծրագրեր՝ մասնավորապես՝ գրավիչ դարձնելով…

Կարդալ ավելին

Կայացել է ԳԱՎԱՌ համայնքի հերթական ավագանու նիստը

Կայացել է ԳԱՎԱՌ համայնքի հերթական  ավագանու նիստը

Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝ Սույն թվականի մարտի 9-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ավագանու բոլոր անդամները: Օրակարգային 15 հարցերը վերաբերվում էին ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները, համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրա հարակից ընդհանուր օգտագործման…

Կարդալ ավելին

Կերերի 30 տոկոսը եւ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Հայաստանն Ուկրաինայից էր ներմուծում. գները կարող են աճել

Կերերի 30 տոկոսը եւ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Հայաստանն Ուկրաինայից էր ներմուծում. գները կարող են աճել

Կերերի 30 տոկոսը եւ ամենամատչելի սառեցրած թռչնամիսը Հայաստանն Ուկրաինայից էր ներմուծում. Գները կարող են աճել Ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական ազդեցություն է ունեցել նաեւ մեր ոլորտի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ Նա պարզաբանեց, որ կերերի 25-30 տոկոսը Ուկրաինայից էր գալիս, այդ թվում՝ սոյայի, եգիպտացորենի, արեւածաղկի շրոտը։ Մնացած մասը գնվում էր Ռուսաստանից եւ այլ երկրներից։ Այժմ Ուկրաինայից մատակարարումները ամբողջությամբ դադարեցված են։ Երկու մեծ նավ, որոնք պետք է բեռնեին պատվիրված կերերը,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն անցել է 512 դրամից. Եվրոն թանկացել ավելի քան 8,5 դրամով

Դոլարի փոխարժեքն անցել է 512 դրամից. Եվրոն թանկացել ավելի քան 8,5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝  376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:

Կարդալ ավելին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած նախագծին

Մարտի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի»  բառից հետո առաջարկվում է ավելացնել «, նյութի» բառը: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը: Այսօր առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված նախագծի վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել ԱԺ «Հայաստան»…

Կարդալ ավելին

Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ

Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է…

Կարդալ ավելին
1 523 524 525 526 527 572