ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 394.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.97 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.55 դրամ (նվազել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.56 դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 397-398.50 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-423 դրամով, վաճառվում է 430-437 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.21 դրամով, վաճառվում է 4.29-4.49 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397 դրամով:
Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 431-432 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.25 դրամով: