Առաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը

Առաջարկվում է բարելավել համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորումն ու կատարումը

Գործող կարգավորումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման ժամանակաշրջան սահմանված է մեկ տարին: Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է իրավաբանական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան համարել յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը: Իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկ կմուծեն տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Ֆիզիկական անձանց մասով որեւէ փոփոխություն չի նախատեսվում. նրանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում…

Կարդալ ավելին

Նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Համակարգը ներդրվելու է փուլային՝ 2023-2025 թթ. ընթացքում: Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր…

Կարդալ ավելին

Նոր կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում

Նոր կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում. հարցը քննարկվել է ԱԺ նիստում

«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան վերահսկել եւ ունենալ հստակ կարգավորումներ` կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով` նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի…

Կարդալ ավելին

Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության…

Կարդալ ավելին

Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ: Արցախի ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը…

Կարդալ ավելին

Ադրբեջանը պարտվում է մեծ դիվանագիտության մեջ․ ռուս փորձագետ

Ադրբեջանը պարտվում է մեծ դիվանագիտության մեջ․ ռուս փորձագետ

Ադրբեջանը սկսել է նյարդայնանալ, նա պարտվում է մեծ դիվանագիտության մեջ։ Այս մասին ասում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում Մոսկվան ասել է, որ խումբը չի աշխատում, բայց եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին։ Բաքուն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աշխատում, սակայն այդ խմբի մանդատը չեղյալ չի հայտարարվել։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե Մոսկվան վերադառնա…

Կարդալ ավելին

Արցախի ԱԽ-ն եւս հերքել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման մասին լուրերը

Արցախի ԱԽ-ն եւս հերքել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման մասին լուրերը

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԽ գրասենյակը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։…

Կարդալ ավելին

Ադրբեջանը անթաքույց արհամարհանք է արտահայտում միջազգային հանրության կոչերի վերաբերյալ. «Ապրելու երկիր»

Ադրբեջանը անթաքույց արհամարհանք է արտահայտում միջազգային հանրության կոչերի վերաբերյալ. «Ապրելու երկիր»

Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը…

Կարդալ ավելին

Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի

Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի

1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցողների միջազգային օր: 2006 թ. դեկտեմբերին մեր երկիրը միացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը: «Մեր երկրում հաշմանդամություն ունի 192.000 քաղաքացի։ 2023 թ. փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հաշմանդամության գնահատման համակարգի փոփոխությունը։ Բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կգործի անձի ֆունկցիոնալության համակարգը: Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել են օրենսդրական բավարար հիմքեր անհրաժեշտ ծրագրերի եւ ծառայությունների ներդրման համար: Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես,…

Կարդալ ավելին

Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի   

Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի   

Երեւանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի: «Եվրատեսիլի պատվիրակության անդամների մասնակցությամբ կնկարահանվի մեր երկրի պատմությունը, ավանդություններն ու մշակույթը ներկայացնող ծրագիր, որն անցկացվելու է Երեւանի Մետրոպոլիտենում: Նկարահանմումն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ը մետրոն չի գործի»,- նշում է Մետրոպոլիտենը:

Կարդալ ավելին
1 437 438 439 440 441 571