«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին – Woman – Das Mädchen – La Femme»։ Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։ Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են …
Կարդալ ավելինԵՄ ութ երկրների արտգործնախարարները պահանջել են սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժը. Politico
Եվրամիության ութ երկրների արտաքին գործերի նախարարները պահանջել են եվրոպական երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ մտցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով այն նամակին, որն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ «Մենք կարծում ենք, որ ԵՄ-ը պետք է խստորեն սահմանափակի ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժը միայն հավատարմագրման պետության տարածքով»,- նշվել է նամակում։ Պարբերականի տեղեկացմամբ՝ այսպիսի պահանջով հանդես են…
Կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ: 2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%: Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել…
Կարդալ ավելին«Մեր միասնական ու սրտացավ քայլերով ՝ կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները».Խաչիկ Մնացականյան
«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը կոչով դիմում է ցուցարարներին և ոստիկաններին , որպեսզի զերծ մնան սադրանքներից և բախումների չտանեն մեր ժողովրդին: Մասնավորապես նրա կոչում ասվում է. « Սիրելի հայրենակիցներ , քույրեր և եղբայրներ մենք ուշադիր հետևում ենք ներքաղաքական զարգացումներին: Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես մտահոգված են հայաստանյան ներքաղաքական զարգացումներով : Ինչ խոսք, որ այսօր մեր երկրում ներքաղաքական լարված իրավիճակ է և մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. Երեկ խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների…
Կարդալ ավելինՀավաքների ազատության իրավունքը լեգիտիմ է, քանի դեռ այն խաղաղ է և առանց զենքի․ Վլադիմիր Վարդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին: «Որպես ՀՀ Ազգային ժողովի պետական֊իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ չեմ կարող չանդրադառնալ այսօր տեղի ունեցածին։ ՀՀ Սահմանադրության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք։ Հավաքների ազատության իրավունքը լեգիտիմ է, քանի դեռ այն խաղաղ է և առանց զենքի ու…
Կարդալ ավելինՆախկին նախարար Հասմիկ Պողոսյանը կոչ է անում մշակույթի ներկայացուցիչներին՝ կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև
2006-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կոչով դիմել է մշակույթի ներկայացուցիչներին՝ կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև: Նրա կոչում ասվում է. «Հայաստանի մշակութային համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Այսօր մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու արդյունքում տուժել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ։ Նրանց մեջ կան կանայք, և մեկ հոգու, ի մեծ ցավ, մատներն են պոկվել։ Համացանցը լի է լուսանկարներով և տեսանյութերով, որոնք ցույց են տալիս տեղի ունեցող բռնությունները։…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առկա մի քանի խնդիրներ կստանան համապատասխան լուծումներ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում փոփոխություններ չեն կատարվել: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթը միտված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի տնօրենին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա…
Կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ այսօր ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Համաձայն հաշվետվության՝ 2023թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերը՝ 2,547,649,891.9 հազար դրամ, իսկ դեֆիցիտը՝ 188,866,285.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ 2023թ. ընթացքում ապահովվել է 2,222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է ՀՆԱ-ի 23.9 %-ը։ Եկամուտների 94.2 %-ը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Ամիօ բանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ: Հուշագիրը ստորագրվել է «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցելու են համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն: Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու…
Կարդալ ավելին