Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված եւ հետագայում ընդլայնված ռուսական ռազմական գործողությունից հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ առճակատումը կտրուկ սրվեց։ Մեկը մյուսի հետեւից հաջորդեցին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության (ինչպես նաեւ նրանց միացած մի շարք այլ պետությունների) պատժամիջոցների փաթեթները։ Մասնավորապես, արտասահմանում «սառեցվեց» Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների գրեթե կեսը (մոտ 300 մլրդ դոլար), ռուսական մի շարք բանկեր արտաքին աշխարհից մեկուսացման մեջ հայտնվեցին, խնդիրներ առաջացեան երկիր արտարժույթի ներհոսքի հետ եւ այլն, եւ այլն: Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների լուրջ սրումը…
Կարդալ ավելինԱվտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով։
Կարդալ ավելին1920–ականների քարտեզներով սահմանազատման դեպքում Տավուշի 3 գյուղերը կմնան մեր տարածքում, 70-ականների քարտեզով` Ադրբեջանին
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանգծման եւ սահմանազատման պրոցեսին ընդառաջ Տավուշի մարզում մեծացել են մտավախությունները, որ ադրբեջանաբնակ գյուղերը,որոնք խորհրդային տարիներին Հայաստանի տարածքներից առանձնացվել էին որպես անկլավներ, կարող են անցնել Ադրբեջանի վերասկողության տակ: Այդ 3 անկլավներն են` Վերին Ոսկեպարը, Բարխուդարլուն եւ Սոֆոլուն:Բացի այդ, 90-ականների կռիվներից հետո հայկական վերահսկողության տակ է մնացել ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար գյուղը: Հայկական Ոսկեպարը, ներքին Ոսկեպարի եւ Վերին Ոսկեպարի մեջտեղում է, դրանց Ադրբեջանի վերահսկողության տակ անցելու պարագայում, այն կհայտնվի շրջափակման մեջ: Բացի այդ,…
Կարդալ ավելինՀանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում. Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում ձնաբուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Լանջիկ-Մաստարա, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Սարավան-«Զանգեր», Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռավան, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանիստ, Արթիկ-Ալագյազ, Թորոսգյուղ-Ամասիա, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղաքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Լոռու մարզի Ստեփանավանի…
Կարդալ ավելինԲնական գազն արդեն մատակարարվում է Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վերականգնվել է գազամատակարարումը Արցախ։ Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մարտի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422286-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 949 129 է: Փաստացի այս պահին բուժվում է 27482 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 271 անձ` վերջին մեկ օրում 81 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1…
Կարդալ ավելինՀայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։ Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6…
Կարդալ ավելինԴիրքում մահացած հայտնաբերված զինծառայողն Արարատի մարզից էր. 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ (ֆոտո)
Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։ Ալբերտն ուներ մեկ ավագ քույր։ «Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին համայնքապետարանից։ Ալբերտը միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը տարիներ առաջ է մահացել։ Հիշեցնենք, որ ավելի…
Կարդալ ավելինՄարտական դիրքում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով. ՊՆ
Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն. Օդերեւութաբանները նաեւ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում, տեղ-տեղ՝ մինչեւ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, երբեմն՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +4 +6։ Շիրակում գիշերը՝ -7 -11, ցերեկը՝ 0 -5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6…
Կարդալ ավելին