Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին: Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել…
Կարդալ ավելինՆախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով: Հեղինակներն…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում
Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Գավառի խոշորացված համայնքի բյուջեի նախագծի հանրային լսումներ էր , որին մասնակցում էին Գավառ համայնքի 11 վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գավառի համայնքապետարանի աշխատակից Տիգրան Բրսիկյանը ներկայացրեց բյուջեի մուտքային եւ ծախսային մասերն ըստ հոդվածների: Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Արտուշ Ասլանյանն ու Գրիգոր Բոշյանը ներկայացրին Գավառում և վարչական շրջաններում իրականացվելիք ծրագրերը։ Ծրագրերը կազմվել են վարչական շրջաններում իրականացված հանդիպումների ժամանակ բնակիչների…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 416510 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2870459 վերջին մեկ օրում` 5588 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12408 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1341-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 394155 անձ` վերջին մեկ օրում 2075 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…
Կարդալ ավելինՀայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի. ԱՄՆ դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Այսպիսի մեկնաբանություն է ԱՄՆ դեսպանատունը տվել ի պատասխան Հակաստանում խոսքի ազատությունը սահմանափակող եւ լրագրողներին թիրախավորելու վերջերս ձևավորված մշակույթի վերաբերյալ NEWS.am-ի հարցերին: Թեեւ NEWS.am-ը դեսպանատանն առանձին հարցերով խնդրել էր անդրադառնալ իրավապաշտպանների կողմից բացասական գնահատականի արժանացած՝ ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի նոր դրույթին եւ իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ խորհրդարանի ամբիոնից լրագրողներին վիրավորելու դեպքին դեսպանատունն այս թեմաների շուրջ տվել է մեկ ընդհանուր…
Կարդալ ավելին«ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՆՉ ՈՐ ՏԵՍՆԵՆ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ԼԻՆԻ ՀԱՍԱՆԵԼԻ»
-Պարոն Հարությունյան ի՞նչպես եք իրականացնում և աջակցում մեր ֆերմերներին խելացի անասնապահությունը խթանելու գործում: -Մեր գործունեության առաջնային նպատակը ժողովրդին ծանոթացնելն է ժամանակակից անասնապահական սարքավորումներին ու տեխնոլոգիական միջոցներին:Պետք է հնարավորություն տրվի մեր ֆերմերներին ,որ նրանք տեսնեն , ծանոթանան և շոշոփեն այն առարկաներին, որոնք ժամանակակից աշխարհը վաղուց արդեն լայնորեն կիրառում է: Մեր նպատակների ամենավերջին տեղում շահույթ ստանալն է, քանի-որ իմ մասնագիտական գործունեությունը նախ և առաջ հոբբի է, միտված աշխարհի նոր տեխնոլոգիական միջոցների Հայաստան բերելը և հայ սպառողներին ամենամատչելի…
Կարդալ ավելինԶելենսկին հայտարարել է, որ կվերանայի միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ անվտանգության ապահովման մասին Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջեւ բանակցություններ է նախաձեռնում, գրում է «Ուկրինֆորմը»։ «Ես խորհրդակցություններ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց կազմակերպումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, եւ 1994թ․ բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Հարկ…
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասիին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային…
Կարդալ ավելին