Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։ Այս մասին նշել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ:
Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում դրան տալ քաղաքական աստառ, ընդամենը հարկ եմ համարում արձանագրել, որ վարույթի անջատված մասով շարունակվող նախաքննության շրջանակներում իրականացվում են ակտիվ քննչական և վարութային գորոծողություններ, մասնավորապես հարցաքննություններ են իրականացվում այդ ըթնացքում զորամասի որոշակի իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց հետ, որոնցից հերթականը, պլանավորված, իրականացվում է Մախսուդյանի հետ։
Այսինքն այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ նրա հրապարակային գործունեության հետ»:
Ավելի վաղ Միհրան Մախսուդյանը հետ զրույցում նշել էր «Իմ ակտիվանալուց հետո, որ ես դեմ եմ իմ հողերը միակողմանի հանձնելուն, երեկ ժամը 16.30-ին ստացել եմ ծանուցագիր, կանչել են Քննչական կոմիտե՝ Ազատ գյուղի 15 զինվորի վառվելու դեպքի հետ կապված հարցաքննության: Հասկանալի է, թե ինչու են հիմա կանչել, փորձում են ինձ լռեցնել, որ ես ձայնս կտրեմ, իմ հողերը միակողմանի հանձնեն: Բայց ես չեմ լռելու: 1,5 տարի անցել է, ինձ էդ գործով չեն հիշել, այսօր հիշեցին: Ես ի պաշտոնե 13-րդ մորդն եմ բանակային կորպուսի շտաբի պետը, որ ազատվել եմ այդ պաշտոնից: Ես գտնվել եմ հոսպիտալում, հոսպիտալից ազատվել եմ: Ես ինքս եմ դիմել դատարան, 1,5 տարի է ձգձգվում է եւ այսօր կանչել են:
Ես չեմ զարմանա, որ իմ նկատմամբ մեղադրանք հարուցեն զինվորների մահվան հետ կապված, որ ես եմ մեղավոր»: