ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Նախարարը նշել է, որ նախորդ…
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ.ՆԻՍՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ.
Չարենցավանի ավագանու հերթական նիստը կայացավ մարտի 14-ին: Օրակարգում ընդգրկված էր 10 հարցեր: Առաջնային հարցերից էր մեկը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի հաշվետվությանը: Քաղաքացիական Պայմանագիր խմբակցությունը տվյալ հարցի վերաբերյալ իր դիտողություններն ու նկատառումներ ուներ և դեմ քվեարկեց:Կարևոր հարցերի շարքը սոցիալական հատուկ արտոնություններ հատվածից գումար հատկացնելու մասին էր, որը նախկինում հատկացված 150 հազար դրամի փոխարեն «ՔՊ» նախաձեռնությումբ որոշում ընդունվեց ,որ հատուկ սոցիալական արտոնություններ ստացողները 200. հազար դրամ կստանան իրավիճակով պայմանավորված:Համայնքային նշանակության կարևոր…
Կարդալ ավելինԵրեւան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը` Յուրի Վորոբյովի գլխավորությամբ
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:
Կարդալ ավելինԱռաջարկվում է բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով
Հայաստանում բժշկական կենտրոնները եւ դեղատները լիցենզավորվում են անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ. ժամանակին լիցենզավորում ստացած բժշկական կենտրոնը գործում է այդ թվականին սահմանված կանոնների շրջանակում: Նախատեսվում է վերանայել այդ անժամկետ դրույթը, եւ բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Գործընթացն անցնցում կազմակերպելու նպատակով սահմանվել է անցումային դրույթ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը ներկայացնելիս նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրել է, որ կարգավորումը մանրամասն քննարկվել…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական տպավորիչ ցուցանիշներ. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս. Վահան Քերոբյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը: 2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական ամենաբարձր ցուցանիշները. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, այդ թվում՝ առեւտուրն ու ծառայություններն աճել են 17,7 տոկոսով, շինարարության ոլորտն աճել է 18,8 տոկոսով, արդյունաբերությունն աճել է 6,4 տոկոսով, արտահանումն աճել է 54,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝…
Կարդալ ավելինՃանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման արդյունավետության բարձրացման միտումներ նկատվում են այն մարզերում, որտեղ ներդրվել է պարեկային ծառայությունը. ՆԳ նախարար
2022 թվականի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթը: Նոր նախարարության կառուցվածքի հենքն է Ոստիկանությունը, Փրկարար եւ միգրացիոն ծառայությունը: Ներքին գործերի նախարարության ձեւավորման կազմակերպչական, ինչպես նաեւ ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաստատված է նախարարության եւ ենթակա մարմինների կանոնադրությունը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը: Խոսելով Ոստիկանության կառուցվածքային վերափոխման…
Կարդալ ավելին2022 թ. դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 37,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,1 տոկոսով. Ֆինանսների նախարար
2022 թվականին գրանցված տնտեսական աճը եւ զարգացումները հնարավորություն են տվել բարելավելու պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը: Կառավարության ծրագրով նպատակադրված էր 2026 թվականին այն իջեցնել 60 տոկոսից ցածր, սակայն 2022 թվականի արդյունքներով արձանագրվել է էական բարելավում. պարտքեր/ՀՆԱ ցուցանիշը տարեվերջի դրությամբ նվազեցվել է 46,7 տոկոսի: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 15-ի նիստում: Քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Վերոնշյալ ցուցանիշի վրա…
Կարդալ ավելինՀաշվետու տարում կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ. Զարեհ Սինանյան
Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները: Ըստ հիմնական զեկուցողի՝ հայրենադարձության եւ ինտեգրման ուղղությամբ տարբեր հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է ավելի քան 8000…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա. օրենսդրական փաթեթը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Առաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այդ կարգի հաստատումից եւ օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում իրավապահ համակարգերի կողմից անշարժ գույքի վրա կիրառվող որոշ սահմանափակումներ համապատասխան էլեկտրոնային հարթակով եւ պահանջներին համապատասխան պետք է ուղարկվեն Կադաստրի կոմիտե: Էլեկտրոնային համակարգը տվյալների բազայում ավտոմատ եղանակով կգտնի այն սուբյեկտը կամ օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է սահմանափակում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գույքի…
Կարդալ ավելինՀասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առանցքային նպատակներից է թվային ծառայությունների և հարթակների ստեղծումն ու զարգացումը, որի շրջանակում Բանկը գործարկել է ABB Mobile հավելվածի թարմացված, ավելի ժամանակակից ու հաճախորդամետ տարբերակը: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար: Այն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող…
Կարդալ ավելին