Հաշվետու ժամանակահատվածում (վերջին մեկ շաբաթում) Երևանի վարչական տարածքում ապամոնտաժվել է 2516 գովազդ, այդ թվում՝ 442 ցանցային, 2074 վահանակ, 96 մեծ տեղեկատվական դաշտով վահանակներ, ինչպես նաև «Եղքաղլույս»-ի և էլեկտրատրանսպորտի հենասյուների վրա ամրացված փոքր տեղեկատվական դաշտով 43 գովազդ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետին։
Միևնույն ժամանակ հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժված վահանակների, ցանցերի և մեծ տեղեկատվական դաշտով վահանակների թվաքանակը նախորդ ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 119-ով։