Սատուրնի ևս 28 արբանյակ է հաստատվել․ այժմ այն Արեգակնային համակարգի ամենաշատ արբանյակ ունեցող մոլորակն է

Սատուրնի ևս 28 արբանյակ է հաստատվել․ այժմ այն Արեգակնային համակարգի ամենաշատ արբանյակ ունեցող մոլորակն է

Միջազգային աստղագիտական ​​միությունը հաստատել է, որ Սատուրնի ևս 28 արբանյակ է հայտնաբերվել։ Այս պահին Սատուրնն ունի փաստացի 117 հաստատված արբանյակ և դրանով առաջ է անցնում Յուպիտերից, որն ունի 95 հաստատված արբանյակ, տեղեկացնում է Iflscience.com-ը։ Սատուրնը և Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի երկու ամենազանգվածային մոլորակներն են, ինչը նշանակում է, որ նրանք ձգողականության հսկայական ուժ ունեն, որը կարող է մոտակայքով անցնող տիեզերական օբյեկտները քաշել դեպի այս հսկաների ուղեծիր։ Այս երկու գազային հսկաների բազմաթիվ արբանյակներից են Արեգակնային համակարգի ամենահիասքանչ…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Շառլ Միշելի հետ ոչ ֆորմալ հանդիպումից: Մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։

Կարդալ ավելին

ԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)

ԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)

ՊՆ-ից «progressarmenia.com»-ին  հայտնում են, որ մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:

Կարդալ ավելին

Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Նախատեսվում է նաեւ սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով…

Կարդալ ավելին

Հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում

Հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում

Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Լիցենզավորման…

Կարդալ ավելին

Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ

Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ

Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ մինչեւ 2024 թվականը 600 մլն դոլարի չափով գազի դիմաց վճարումները հետաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։ Ընդ որում, գործակալությունը նշում է, որ դա առաջին հետաձգումն է նախորդ շաբաթ հայտարարված համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի՝ «Ռուսաստանի առջեւ թուրքական էներգետիկ վճարումների հետաձգումը կարող է հասնել 4 մլրդ ԱՄՆ դոլարի»։ «Պաշտոնապես 600 միլիոնի չափով վճարումը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարի։ Էներգակիրների գների աճը հսկայական ազդեցություն է ունեցել դրա…

Կարդալ ավելին

ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել  Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին եւ մայիսի երկրորդ կեսին  Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի…

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը կրկին ագրեսիա է ցուցաբերել ՀՀ Սոթքի սահմանի նկատմամբ

Ադրբեջանական կողմը կրկին ագրեսիա է ցուցաբերել ՀՀ  Սոթքի սահմանի նկատմամբ

ՀՀ  ՊՆ  հասարակայնության կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելի ուշ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց՝ Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել…

Կարդալ ավելին

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաեւ Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային…

Կարդալ ավելին

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։

Կարդալ ավելին
1 457 458 459 460 461 642