Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։ Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։
Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ և հատկապես Պակիստանը, Բաքվի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դեմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու բնական իրավունքը»։