Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Այդ կապակցությամբ ՆԳՆ Ոստիկանության բուժվարչության և ենթակա ստորաբաժանումների մի խումբ աշխատողներ արժանացել են խրախուսանքի։
Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳՆ Ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների։