ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Չինաստանի արտգործնախարար Վան Իին՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին չմասնակցելու Պեկինի որոշման համար, հայտնել է «Российская газета»-ն։ Լավրովը հանդես է եկել «Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ որդեգրած հավասարակշռված և հետևողական քաղաքականության համար, ըստ որի Պեկինը որոշել է Շվեյցարիայում ծրագրված խաղաղության համաժողովին իր ներկայացուցիչներին չուղարկել»։ Ըստ Լավրովի՝ այս համաժողովը Ռուսաստանի հավասար մասնակցություն և խաղաղության բոլոր նախաձեռնությունների և ներկա իրողությունների արդարացի դիտարկում չի ենթադրում։ Ուկրաինայի հարցով համաժողովը կանցկացվի հունիսի 15-16-ը շվեյցարական Լյուցեռն…
Կարդալ ավելինԿասեցվել է չրանոցի գործունեությունը
Ինչպես տեղեկացնում է Տեսչական մարմնից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության,…
Կարդալ ավելինԳեների ժառանգված հաջորդականությունները կանխատեսում են կաթնագեղձի քաղցկեղի տեսակն ու ծանրությունը. հետազոտություն
Սթենֆորդում իրականացված կաթնագեղձի քաղցկեղի հազարավոր դեպքերի բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ գեների հաջորդականությունը, որոնք ժառանգվում են սաղմնավորման ժամանակ, հզոր կանխադրյալներ են այն մասին, թե կաթնագեղձի քաղցկեղի որ տեսակը կարող է առաջանալ տասնամյակներ անց եւ որքանով այն մահացու կարող է լինել, գրել է News Medical Live Sciences-ը։ Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ գոյություն ունեն գեների տասնյակ կամ հարյուրավոր տեսակներ, որոնք կարելի է նույնականացնել առողջ մարդկանց մոտ, եւ որոնք, փոխգործակցելով իմունային համակարգի հետ, ազդում…
Կարդալ ավելինՉիկագոյի բնակիչը 60 միլիոն դոլար է վաստակել մահացած մարդկանց համար COVID-19-ի թեստեր պատվիրելով
Չիկագոյի արվարձանի բնակչին 60 միլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի հետ կապված խոշոր խարդախության սխեմայի իրականացման մեղադրանք է առաջադրվել, ինչի արդյունքում ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության համակարգը՝ Medicare-ը, անցյալ տարվա երկու ամսվա ընթացքում վճարել է միլիոնավոր տնային թեստերի հավաքածուների հաշիվները, ներառյալ 4,000 մարդու թեստերը, որոնք ավելի ուշ մահացած են ճանաչվել: գրում է Chicago Tribune-ը։ 58-ամյա Սաիդ Շաուկաթ Ահմեդը ձերբակալվել է այս շաբաթ Medicare-ի ծրագրով խարդախության, խարդախությամբ ձեռք բերված միջոցների փոխանցման և անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարով հիփոթեքի մարման մեղադրանքով:…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ բյուջեին ներդրումներ կատարելուց հրաժարվելը
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ՀԱՊԿ-ի բյուջեում իր ներդրումը կատարելուց Հայաստանի հրաժարումը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Երևանը նախկինում եւս պարտքեր է ունեցել բյուջե վճարումների գծով: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և սույնով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը «սառեցնելու» և ՀԱՊԿ…
Կարդալ ավելինԱդրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների պետական սահմանների հաստատման հարցում. Ալիեւ
Ներկայում Ադրբեջանը եւ Հայաստանը հասել են որոշակի հաջողությունների իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցվել է մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ պետական սահմանի հատված, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 8-ին Կահիրեում, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ մամուլի համար արված հայտարարությունում, տեղեկացրել է АРА-ն։ «Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղեր, որոնք 30 տարի գտնվում էին օկուպացիայի մեջ, եւ մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- ադրբեջանական ԶԼՄ-ն մեջբերել է Ալիեւին։
Կարդալ ավելինՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:…
Կարդալ ավելինԻսրայելական բանակը տեղեկացրել է Նուսեյրաթում չորս պատանդների ազատ արձակման մասին
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է Նուսեյրաթում ՀԱՄԱՍ խմբավորման գերությունից չորս պատանդների ազատ արձակման մասին։ Նշվել է, որ 24-ամյա Նոա Արգամանին, 21-ամյա Մեիր Յանը, 27-ամյա Անդրեյ Կոզլովը եւ 40-ամյա Շլոմի Զիվը առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից «Նովա» երաժշտական փառատոնից անցած տարվա հոկտեմբերի 7-ին։ «Նրանք գտնվում են լավ վիճակում եւ տեղափոխվել են «Շիբա» բժշկական կենտրոն Թել Խա Շոմերում, հետագա բուժզննման համար։ Անվտանգության ուժերը կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի տուն վերադարձնեն պատանդներին»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։
Կարդալ ավելինՓաշինյանը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Նա այս մասին գրառում է կատարել սոցցանցի իր էջում եւ տեսանյութ հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ նրան այդ հատվածում դիմավորում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Փաշինյանին նաեւ զերկուցում են, որ սահմանը խախտելու միջադեպեր չեն արձանագրվել:
Կարդալ ավելինԻսրայելը Թեհրանի և Անկարայի ընդհանուր թշնամին է. Իրանի արտգործնախարարի ԺՊ
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է Mehr-ը։ Այդ մասին շաբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը: Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու՝ Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Կանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է…
Կարդալ ավելին