Կոռուպցիայի ընկալման համաթիվ. 2023-ը բացահայտում է, որ տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ

Կոռուպցիայի ընկալման համաթիվ. 2023-ը բացահայտում է, որ  տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ

Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան   մենամարտում են օրենքի չգործող գերակայության,  ահագնացվող ավտորիտարիզմի և լայնածավալ կոռուպցիայի հետ:   Ժողովրդավարության  համատարած հետընթացի և արդարադատության վտանգված համակարգերի արդյունքը  կոռուպցիայի վերահսկման թուլացումն է: Չնայած տարածաշրջանի մեծ մասի առջև ծառացած ծանր մարտահրավերներին, փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է հինգ երկրների առաջընթացը, որոնք 2014 թվականից ի վեր զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ ցուցանիշները: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի…

Կարդալ ավելին

Հայաստանի օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ հավելել է. «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն…

Կարդալ ավելին

Պետությանը պատճառվել է 1.8 մլրդ դրամի վնաս. ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2023-ի հաշվետվությունը

Պետությանը պատճառվել է 1.8 մլրդ դրամի վնաս. ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2023-ի հաշվետվությունը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտի մասով 2023 թվականի տարեկան հաշվետվությունը: Ըստ այդմ՝ իրականացվել է 78 ստուգում (75 տնտեսվարող սուբյեկտում), արձանագրվել է 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով), նշանակվել է 146 վարչական տույժ, 16.790.000 դրամի տուգանք, 339.912.663 դրամի՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս: Հայտնաբերվել է նաև 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք, 2.787.275 խոր. մ՝ ապօրինի հանքանյութի ծավալ, 1.800.918.616 դրամի՝ պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով), 2 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է:

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշում կայացրած դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում

Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշում կայացրած դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում: «Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը երկարացնելու որոշման բողոքը մերժվել է

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը երկարացնելու որոշման բողոքը մերժվել է

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, որը ներկայացվել էր առաջին ատյանի դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը երկարացնելու որոշման առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացրել էր 4 ամսով, նրա փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը։ Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում։ Այն մերժվել է, առաջին ատյանի դատարանի որոշումը համարվել է հիմնավորված։ Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այն ղեկավարների թվում է, որոնք գերեվարվել են…

Կարդալ ավելին

Պուտինը կարող է փետրվարին այցելել Թուրքիա

Պուտինը կարող է փետրվարին այցելել Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ մոտավորապես փետրվարին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ կախված կլինի Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների գրաֆիկից։ Համակարգումը շարունակվում է դիվանագիտական ​​ուղիներով։ Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ նրանք չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի գրաֆիկի պատճառով։

Կարդալ ավելին

Ձևավորել պետականամետ սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը

Ձևավորել պետականամետ սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնում է նոր ռազմավարությունը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: «Արմենպրես»-ի  հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։ Նպատակ է դրված ունենալ պետականակենտրոն ռազմավարություն։ «Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե…

Կարդալ ավելին

ՌԴ ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է նախագահի պաշտոնի թեկնածու

ՌԴ ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է նախագահի պաշտոնի թեկնածու

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու 2024թ. մարտին կայանալիք ընտրություններում։ «Գրանցել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ ծնված 1952թ., 2024թ. հունվարի 29-ին, ժամը 11.23-ին»,- նշվել է ԿԸՀ նիստում ընդունված որոշման մեջ։ ԿԸՀ-ն նաեւ միաձայն հաստատել է եւս 198 մարդու՝ որպես Պուտինի վստահված անձինք։ Քաղաքական գործչի վստահված անձ է գրանցված 544 հոգի։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 30-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, լեռներում՝ տեղ-տեղ բուք։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -1-6, Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-14, ցերեկը՝ -2-5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -2-6, Լոռիում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-4, Տավուշում գիշերը՝ -2-7,…

Կարդալ ավելին

ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում. Բորել

ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում. Բորել

Եվրոպական պատժամիջոցները չկարողացան ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, եւ հիմա ԵՄ-ն ուկրաինական թունելի վերջում լույս չի տեսնում։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը լայն պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք, իր կարծիքով, նկատելիորեն թուլացրել են ռուսական ռազմական մեքենան, բայց այն դեռ գոյություն ունի։ «Պատերազմը շարունակվում է, եւ մարտերը միայն սաստկանում են, եւ մենք ուկրաինական թունելի վերջում…

Կարդալ ավելին
1 354 355 356 357 358 670