Իրանում ՌԴ դեսպանությունը հրահանգ է հրապարակել իր քաղաքացիների համար

Իրանում Ռուսաստանի դեսպանությունը հրահանգ է հրապարակել ԻԻՀ-ում գտնվող իր քաղաքացիների համար։

«Իրանի շուրջ իրավիճակի սրացման հետ կապված՝ պայմանավորված երկրի տարբեր օբյեկտներին Իսրայելի պատասխան հարվածի հեռանկարով, Ռուսաստանի դեսպանությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, խստորեն հետեւել անվտանգության միջոցներին եւ մշտապես հետեւել ինֆորմացիային Ռուսաստանի դեսպանության ռեսուրսներում»,- նշվել է դեսպանության հաղորդման մեջ։

Spread the love