Ոստիկանի շուրջօրյա ծառայությունը նաև մեր փոքրիկների խաղաղ, երջանիկ և անհոգ մանկության ապահովմանն է ուղղված։ Երեխայի անհոգ խաղն ու ծնողի վստահությունը նրա անվտանգության հարցում այն կարևոր գրավականն է, ինչի համար ծառայում է ոստիկանը։ Մենք պաշտպանում ենք նրանց, որոնք վաղը դառնալու են մեր երկրի օրինապահ քաղաքացիները։ #hանունապահովերջանիկմանկության #ՆԳՆ #ՆԳՆոստիկանություն
Կարդալ ավելինԱմռան առաջին շաբաթը տեղումնառատ է լինելու. հնարավոր է նաեւ կարկուտ
Հանրապետությունում հունիսի 2-ին և 5-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ը կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է…
Կարդալ ավելինՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ բացահայտումները(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ, բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 118 միլիոն 258 հազար դրամի վնաս: Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արզնի գյուղից Աբովյան քաղաք…
Կարդալ ավելինՀունիսի 1․ խաթարված մանկություն, ոտնահարված իրավունքներ
Արցախցի փախստական տղան Գորիսում սպասում է ժամանակավոր կացարանում տեղավորվելուն, 25 սեպտեմբերի 2023 թ․ հեղինակ՝ Իրակլի Գենդենիձե (Ռոյթերս) Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունն այսօր Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։ Առաջին հայացքից թվում է՝ հրաշալի միջոցառում է, բայց՝ միայն առաջին հայացքից։ Միջոցառումը կազմակերպել է մի պետության կառավարություն, որն ընդամենը 5 տարի առաջ նույն Շուշի քաղաքի երեխաներին զրկեց իրենց հայրենիքում մանկությունն անցկացնելու ու…
Կարդալ ավելինՈրոշ ծառայությունների ժամանակավորապես դադարեցում.ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկանում ենք , որ մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ցանցային ենթակառուցվածքում իրականացվելու են մի շարք տեխնիկական աշխատանքներ, որի պատճառով հասանելի չեն լինի ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների…
Կարդալ ավելինԲանաստեղծություններ և ջազ
Երաժշտական-Բանաստեղծական ծրագիր «Կյանքի Մասը»՝ դա պոեզիայի և երաժշտության խառնուրդ է՝ համերգ ձայնի և սաքսոֆոնի համար։ Բանաստեղծություններ և ջազ։ Դուք կլսեք 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները: Եվ դրանք կհնչեն երաժշտության հետ կենդանի միասնության մեջ, որը ծնվում է մեր աչքի առաջ: Քանի որ «Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է, պատրաստված իմպրովիզացիա, երբ բառն ու երաժշտությունը լրացնում են միմյա՝ան, իսկ երաժշտական…
Կարդալ ավելինԻՄ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ՝ ՔԱՅԼՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Հայաստանի վաստակավոր նկարիչ, ֆեյշն-դիզայներ, «AH» բրենդի հիմնադիր Աննա Հարությունյանը օրեր առաջ վերադարձել է Unique Fashion Show Paris (UFSP) Փարիզի նորաձևության եզակի ցուցադրությունից, ուր շուրջ 30 երկրների կողքին ներկայացրել է Հայաստանը, ում վստահվել էր ցուցադրության «grand final-ը»։ Միջոցառումը, որը բարձր նորաձևության շուրջ միավորել էր ավելի քան 800 բարձրաստիճան հյուրերի Փարիզի կենտրոնում, Էյֆելյան աշտարակի կողքին, հեղինակավոր պատմական վայրում ՝ Shangri-La Paris հյուրանոցում, առավել հիշարժան դարձրեց Աննա Հարությունյանը Հայաստանից։ Հավաքածուն «քայլող պատմություն» անվանող դիզայների հագուստներում պատկերված է հայկական…
Կարդալ ավելինԱռաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Ամիօ բանկը ներկայացնում է նոր հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դրամական փոխանցումներ կատարել դեպի Եվրոպա, ԱՄՆ կամ ԱՄԷ: Այժմ փոխանցումներ կարող եք կատարել էլ ավելի արագ և շահավետ սակագներով: Ավելին, փոխանցում կատարելու համար պետք է միայն ստացող կողմի տվյալը, միջնորդ բանկերի տվյալները ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Փոխանցված գումարը կհասնի հասցեատիրոջը 1-2 աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց որևէ պահումների: Բացի այդ, մինչև հուլիսի 31-ը, կատարելով փոխանցում Ամիօ բանկի միջոցով, դուք ոչ միայն կօգտվեք լավագույն սակագներից, այլև…
Կարդալ ավելինՄոնղոլիայում կարմրուկով վարակման կտրուկ աճը առաջ է բերել հերթեր շտապ օգնության համար
Մոնղոլիայում կարմրուկի դեպքերը կտրուկ աճել են՝ մոտենալով 4 000-ին՝ առաջացնելով քաղաքացիների հերթեր, որոնք շտապ օգնություն են փնտրում երկրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Այս մասին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը։ «Մոնղոլիայում կարմրուկի բռնկումը հասել է այն աստիճանի, որ մեր կենտրոնը չի կարողանում դիմակայել երեխաների հետ շտապ օգնություն ստանալու համար շարված քաղաքացիների հոսքին։ Եթե մայիսի 26-ին եղել է այս վարակի լաբորատոր հաստատված 3 356 դեպք, ապա մայիսի 29-ի դրությամբ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 3 939-ի։ 774 մարդ, որոնք շփվել են վարակվածների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Վարակը հիմնականում փոխանցվում է դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երբեմն լինում է երկու կարմրուկով վարակված։ Վարակվածների մոտ 40 տոկոսը 10-14 տարեկան երեխաներ են։ Մինչեւ 4 տարեկան տարիքային խումբը կազմում է վարակվածների 22 տոկոսը։ Կարմրուկի առաջին հինգ դեպքերը Մոնղոլիայում գրանցվել են 2025թ. փետրվարի վերջին: Առաջին մահը գրանցվել է մայիսի 13-ին: Երկիրը վերջին անգամ գրանցել է հիվանդության բռնկում երեխաների շրջանում 2019թ….
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մայիսի 30-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +24+26։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19, Կոտայքի նախալեռներում…
Կարդալ ավելին